Աշնանային աղցան. Նրբահամ, օրիգինալ և հագեցնող ուտեստ

Աշնանային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

«Աշնանային անտառ» աղցանը համեղ է, վառ և օրիգինալ մատուցմամբ։ Համեղ սոուսն այս աղցանն իսկապես անհամեմատելի է դարձնում համով և բույրով:

Աշնանային աղցանը իրավամբ կզբաղեցնի իր արժանի տեղը ձեր տոնական սեղանին։

Աշնանային աղցան

Աշնանային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սունկ 200 գր

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Պանիր 150 գր

_Կանաչ սոխ 30 գր

_Սալորաչիր 150 գր

_Սամիթ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Ձու 4 հատ

_Աղ, պղպեղ, սխտոր՝ ըստ ճաշակի

_Հավի ազդր 2-3 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Սունկը կարագով

Աշնանային աղցան. Պատրաստման եղանակը

_Նախ, սունկը մանր կտրատել և լցնել չոր տապակի մեջ, տապակել այնքան, մինչև գոլորշիանա ամբողջ ավելորդ հեղուկը։

_Սոխը քառորդ օղակներով կտրատել, իսկ գազարը քերել մանր քերիչով։

_Հենց ավելորդ խոնավությունը դուրս գա սնկից, մի քիչ աղ անել, ապա լցնել մեկ ճաշի գդալ բուսայուղի մեջ և տապակել մի քանի րոպե։

_Սունկը տեղափոխել առանձին ամանի մեջ, իսկ սոխն ու գազարը լցնել թավայի մեջ, ավելացնել 1-2 ճաշի գդալ բուսայուղ և տապակել, ամենավերջում աղ անել՝ ըստ ճաշակի։

_Պատրաստել սոուսը, դրա համար խոհարարական տոպրակի մեջ լցնել մայոնեզ, մանր կտրատած կանաչիներ ավելացնել, կես թեյի գդալ աղացած պղպեղ և սխտոր:

_Սերտորեն փակել տոպրակը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել ներսում։

_Հավի ազդրերից կտրել կաշին և եփել աղած ջրի մեջ, այնուհետև կտրել խորանարդներով։

_Մատուցման ափսեի վրա դնել բացվող օղակը, ներքևում լցնել մի փոքր սոուս, առաջին շերտով դնել հավը, յուրաքանչյուր շերտը թեթև սեղմել։

_Ձվերի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից։

_Դեղնուցները պետք է քերել մանր քերիչով, սա կլինի երկրորդ շերտը։

_Հաջորդը՝ դնել մանր քերած սպիտակուցների շերտը, վրան տարածել սոուս։

_Հետո դնել տապակած բանջարեղենը, որի վրա դնել սնկի շերտը։

_Այժմ դնել սալորաչրի շերտ, որը պետք է կտրատել փոքր կտորներով:

_Լցնել սոուսը և վրան պանիր քերել մանր քերիչով։

_Պանիրը գդալով սեղմելով հարթեցնել։ Աղցանը ծածկել պլաստիկ թաղանթով և ամբողջ գիշեր դնել սառնարանը։

_Մատուցելուց առաջ զարդարել կանաչիներով և քերած դեղնուցով։

Աշնանային աղցան

Աշնանային աղցանը պատրաստ է։ Շատ վառ և գեղեցիկ, այն մեկ անգամ պատրաստելուց հետո, դուք նորից ու նորից կպատրաստեք, աներևակայելի համեղ է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք