Ապխտած հավով աղցան. Ախորժելի և անուշաբույր ուտեստ

Ապխտած հավով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս ապխտած հավով աղցանը լավ հարմար է պատրաստել տոնական և ամենօրյա ընթրիքի համար: Աղցանը շատ համեղ կստացվի նաև խոզի ապխտած մսով և գետնանուշով:

Ապխտած հավով աղցան

Ապխտած հավով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ապխտած հավի կրծքամիս 400 գր

_Չինական կաղամբ 1 փոքր գլուխ

_Խոշոր գազար 2 հատ

_Կանաչ սոխ 1 փոքր փունջ

_Բոված գետնանուշ 60 գր

_Աղ, թարմ աղացած սև պղպեղ

_Անանուխ մատուցելու համար

Սոուսի համար

_Բոված գետնանուշ 50 գր

_Կոճապղպեղի արմատ 3 սմ

_Սոյայի սոուս 3 ճաշի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Մուգ քնջութի յուղ 2 ճաշի գդալ

Ապխտած հավով աղցան

Ապխտած հավով աղցան. Պատրաստման եղանակը

_Ապխտած հավի միսը կտրատել միջին խորանարդներով։

_Չինական կաղամբը մանր կտրատել։

_Մաքրել և կտրատել գազարը, կանաչ սոխը մանր կտրատել, պատրաստի բաղադրիչները խառնել։

_Սոուսի համար կոճապղպեղը մաքրել և քերել։ Գետնանուշը մանր կտրատել, ավելացնել բլենդերի մեջ։

_Ավելացնել կոճապղպեղը, սոյայի սոուսը, քնջութի յուղը և բուսական յուղը:

_Հարել մինչև հարթվի, անհրաժեշտության դեպքում ավելացնելով մի քիչ տաք ջուր։

_Համեմել աղով և պղպեղով։

_Աղցանը խառնել սոուսի հետ, լցնել ամանների մեջ, վրան ցանել գետնանուշը և անանուխի տերևները, մատուցել անմիջապես։

Ապխտած հավով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք