Աջիկայից ավելի համեղ սոուս. Ձմռանը հաճույքով կվայելեք այս անսովոր ու համեղ պահածոն

Աջիկայից ավելի համեղ սոուս Պահածոներ

Աջիկայից ավելի համեղ սոուս. Ձմռանը հաճույքով կվայելեք այս անսովոր ու համեղ պահածոն

Լոլիկով և դդմիկով այս պարզ և առանց ստերիլիզացման սոուսն իրոք շատ համեղ է, ավելի համեղ, քան աջիկան: Ստուգված է, փորձված է մեկից ավելի անգամ: Այս սոուսը կատարյալ է մսեղենի, ձկնեղենի համար և կարելի է պարզապես քսել հացի վրա՝ ապուր ուտելիս: Սրանով կարելի է պատրաստել նաև պիցցա՝ շատ համեղ է ստացվում:

Աջիկայից ավելի համեղ սոուս

Աջիկայից ավելի համեղ սոուս. Անհրաժեշտ բաղադրիչներ

_2 կգ լոլիկ

_1 կգ կարմիր պղպեղ

_500 գր դդմիկ

_500 գր սոխ

_1 կծու պղպեղ (ըստ ցանկությանլ)

_4 պճեղ սխտոր (ըստ ճաշակի)

_Սամիթ և մաղադանոս

_2 ճաշի գդալ կծու մանանեխ

_2 լիքը ճաշի գդալ աղ

_4 լիքը ճաշի գդալ շաքար

_50 մլ քացախ 9%

_50 մլ բուսական յուղ

Աջիկայից ավելի համեղ սոուս

Աջիկայից ավելի համեղ սոուս

Աջիկայից ավելի համեղ սոուս. Քայլ առ քայլ բաղադրատոմս

— Կտրել սոխը փոքր խորանարդիկներով:

-Տապակը դնել կրակի վրա և ավելացնել բուսական յուղ: Լավ տաքացնել և ավելացնել սոխ: Տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

-Քանի դեռ սոխը տապակվում է, լոլիկը, պղպեղը և դդմիկը աղալ մսաղացով:

-Խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սոխ, շաքար, աղ, մանանեխ, խառնել:

-Դնել կրակի վրա և եռալուց հետո եփել 30 րոպե:

-Մանր կտրատել սամիթն ու մաղադանոսը, սխտորը ճզմել մամլիչով:

-30 րոպե հետո լցնել քացախը, ավելացնել կանաչիներ և սխտոր:

-Եռալուց հետո, եփել փակ կափարիչի տակ՝ 10 րոպե:

-Լցնել տաք սոուսը ստերիլիզացված բանկաների մեջ: Փակել կափարիչներով, շրջել և ծածկոցով փաթաթած թողեք մինչև սառչի:

-Սոուսը շատ համեղ է ստացվում, այն կարելի է պահել բնակարանում:

Աջիկայից ավելի համեղ սոուս

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Խնդրում ենք Գնահատեք