Աջիկա առանց եփելու` 30 րոպեում

Աջիկա առանց եփելու Պահածոներ

Աջիկա առանց եփելու. Շատ համեղ ու անփոխարինելի համեմունք: Բոլորն էլ գիտեն, որ աջիկան շատ համեղ մածուկանման համեմունք է:

Այս կծու նախուտեստը բարելավում է մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունը և ուժեղացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ինչն այն դարձնում է անփոխարինելի ցուրտ ամիսներին: Բայց մենք խոսում ենք միայն իսկական աջիկայի մասին, որը պետք է պարունակի չիլի պղպեղ, սխտոր և աղ:

Տնային տնտեսուհիներից շատերն աջիկա են եփում և փակում են բանկաների մեջ, բայց մենք ձեզ առաջարկում ենք առանց եփելու պատրաստել այս համեղ մածուկը: Ջերմային մշակման չենթարկվելու շնորհիվ բոլոր վիտամինները պահպանվում են մինչև գարուն:

Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 4 կգ

_Բուլղարական պղպեղ 1.5 կգ

_Չիլի պղպեղ 3 հատ

_Սխտոր 200 գ

_Քացախ 200 մլ

_Աղ 2 ճաշի գդալ

Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու

Աջիկա առանց եփելու. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Լվանալ լոլիկը և բուլղարական պղպեղը: Այնուհետև հեռացնել պոչիկները:

_Չիլի պղպեղի պոչիկները նույնպես կտրել և հեռացնել: Պատրաստի բանջարեղենն անցկացնել մսաղացով, ավելացրեք 9% քացախը և աղ:

_Խառնել և թողնել մեկ ժամ: Մեկ ժամ հետո կրկին լավ խառնել: Խառնուրդը մաքուր, չոր բանկաների մեջ լցնել և ամուր փակել կափարիչներով:

_Այս կծու աջիկան բանկաների մեջ տեղավորելուց հետա անպայման պահեք սառը տեղում, որ լավագույն կերպով պահպանվեն բոլոր վիտամիններն ու այն ունենա համի և բույրերի ամբողջականություն:

Աջիկա առանց եփելու

Աջիկան առանց եփելու պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղի պատրաստման եղանակը

Խնդրում ենք Գնահատեք