Արագ աղցան ոլոռով. Պատրաստեք եթե ուզում եք, որ գարունը շուտ գա, որ փոխեք հագուստը ավելի թեթևի, վայելեք արևի առաջին տաքացնող ճառագայթները, հագեցնեք օրգանիզմը վիտամիններով։
Այս արագ աղցանը կարող եք պատրաստել ոչ միայն պահածոյացված, այլ նաև թարմ ոլոռով, եթե ունեք։ Այսպիսով, նախուտեստն էլ ավելի գարնանային կդառնա։ Բացի այդ, այս բաղադրիչը կարելի է փոխարինել պահածոյացված եգիպտացորենով կամ լոբիով: Կստացվի շատ համեղ և հագեցնող նախուտեստ։ Կաղամբով աղցանին ձվի փոխարեն կարող եք ավելացնել ցանկացած տեսակի միս կամ երշիկ։

Արագ աղցան ոլոռով. Բաղադրիչներ
_ Ձու 3 հատ
_ Վարունգ 1 հատ
_ Պահածոյացված ոլոռ 100 գ
_ Չինական կաղամբ 100 գ
_ Սամիթ՝ ըստ ճաշակի
_ Աղ՝ ըստ ճաշակի
_ Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_ Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_ Թթվասեր՝ ըստ ճաշակի

Արագ աղցան ոլոռով. Պատրաստման եղանակը
_Վարունգը խորանարդիկներով կտրատել, սամիթը մանր կտրատել, կաղամբը նույնպես մանր կտրատել:
_ Միավորել պատրաստված բաղադրիչները պահածոյացված ոլոռի հետ:
_ Խաշած ձվերը նախօրոք կտրատել խորանարդիկներով և ավելացնել մնացած բաղադրիչներին։ Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։
_ Աղցանին ավելացնել մայոնեզ և թթվասեր, լավ խառնել։

Վարունգով և ոլոռով աղցան կարելի է համեմել ձեր ճաշակի ցանկացած սոուսով։ Կատարյալ է ոչ միայն մայոնեզի և թթվասերի խառնուրդը, այլ նաև հունական մածունը կամ նույնիսկ ձիթապտղի յուղը:
Ավելացրեք ձեր սիրած համեմունքները՝ ցանկալի համ ստանալու համար: Եթե տանը չինական կաղամբ չկա, այն փոխարինեք սպիտակ կաղամբով կամ քերած գազարով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ կաղամբ բրոկոլիով







