Արագ աղցան. Արտասովոր համեղ նախուտեստ նուրբ և բուրավետ սոուսով

Արագ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Եկել է թարմ բանջարեղենի սեզոնը և ցանկացած ճաշի լավագույն հավելումը Արագ աղցան ու բանջարեղենային տարբեր ուտեստներն մատուցելն է։

Առաջարկում եմ վարունգով համեղ աղցանի պարզ բաղադրատոմս, որի յուրահատկությունը թարմ և կծու սոուսն է։

Արագ աղցան

Արագ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թարմ վարունգ 1 հատ

_Սոխ 1 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Գինի կամ սովորական քացախ 0,5 ճաշի գդալ

_Սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Արագ աղցան

Արագ աղցան. Պատրաստման եղանակը

Աղցանի վառ համի համար, իհարկե, ավելի լավ է օգտագործել գինի կամ խնձորի քացախ, իսկ սոուսն աղցանին ինքնատիպություն է հաղորդում։

_Վարունգը կտրատել պատահական կտորներով, ըստ ցանկության։

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով և լցնել սառցե ջրի մեջ, որպեսզի թուլանա դրա սուր համը։

_Այնուհետև քամել ջուրը, չորացնել թղթե սրբիչով։

_Չորացնել նաև վարունգը թղթե սրբիչներով

_Վարունգը և սոխը խառնել։

_Թթվասերը խառնել քացախի հետ, ավելացնել մի փունջ մանր կտրատած սամիթ, մի քիչ աղ ավելացնել։

_Աղցանին ավելացնել սոուսը, պղպեղը և խառնել։

Արագ աղցան

Աղցանի օրիգինալ համն ուղղակի աննկարագրելի է։ Շատերն արդեն մոռացել են, թե որքան համեղ կլինի թարմ բանջարեղենային աղցանը, երբ այն համեմված է թթվասերով, քանի որ ավելի շատ սովոր են մայոնեզ օգտագործել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

7 աղցան պահքի համար

Խնդրում ենք Գնահատեք