Համեղ և արագ աղցան. Ցանկացած առիթի համար պատրաստեք, այն առաջինն է անհետանում սեղանից

արագ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Երկար աշխատանքային օրվանից հետո Համեղ և արագ աղցան պատրասատեք, որպես օրվա բավականին լավ ավարտ ձեր ստամոքսի համար, քանի որ սննդաբաններն ասում են, որ վերջին կերակուրը չպետք է ծանր լինի։

Որպես կանոն, մենք սովոր ենք ընթրիքին կոլոլակ, մակարոնեղեն ու խմորեղեն ուտել, որպեսզի հագենանք։ Բայց դուք կարող եք կշտանալ նաև աղցաններով:

Մենք առաջարկում ենք լավ գաղափար այդպիսի աղցանի համար։

արագ աղցան

Համեղ և արագ աղցան. Բաղադրիչները

_ կորեական գազար — 180 գ

_ մայոնեզ — 2 ճաշի գդալ

_ ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ

_ հալած պանիր — 1 տուփ

_ հավի ձու — 2 հատ

արագ աղցան

Համեղ և արագ աղցան. Պատրաստման եղանակը

_ Նախ պետք է եփած ձվերը, կեղևազատել և մանր քերիչով մանրացնել։

_ Նույն կերպ քերել հալած պանիրը։ Ավելի հարմարության համար պանիրը սառեցրեք սառնարանում։

_ Խեցգետնի ձողիկները կտրել բարակ շերտերով:

_ Խառնել մանրացված բաղադրիչները։

_ Ընդհանուր ամանի մեջ ավելացնել կորեական գազար:

_ Աղ անել աղցանը, լցնել մի երկու ճաշի գդալ մայոնեզ և խառնեք։

արագ աղցան

Այս աղցանն ավելի օգտակար կլինի ստամոքսի համար, եթե մայոնեզը փոխարինեք թթվասերով։

Համեղ ընթրիքը կամ խորտիկը երաշխավորված է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան Ֆաթուշ

Խնդրում ենք Գնահատեք