Արագ ընթրիք Հաշված րոպեների ընթացքում․ Համեղ Ջեռեփուկ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Արագ Ընթրիք. Այսօր աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը կպատրաստենք հաշված րոպեների ընթացքում։ Աշխատանքային ծանր օրվա վերջում խոհանոցում երկար չկանգնելու հրաշալի տարբերակ։

Արագ Ընթրիք

Արագ Ընթրիք. Անհրաժեշտ Բաղադրիչներ

  • Հնդկաձավար — 500 գր․
  • Կոտլետներ սառցախցիկից — 3 հատ
  • Լոլիկ չերի — 3 հատ
  • Կարագ — 100 գր․
  • Տոմատի մածուկ — 70 գր․
  • Գոլ ջուր — 2 բաժակ
  • Հալվող պանիր — 100 գր․

Արագ Ընթրիք. Պատրաստման եղանակը

  • Ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ մի փոքր ձիթայուղ լցնենք
  • Նախապես լվացած, մի փոքր ջրի մեջ թողած՝ ապա ջրքամած հնդկաձավարը լցնենք այս տարայի մեջ
  • Վրան աղ և պղպեղ ցանենք
  • Խառնենք
  • Սպիտակուցային բաղադրիչը ապահովելու համար մսի կոտլետներ շարենք սառցախցիկից հանված
  • Աշխատող կանանց համար նման տնական կիսաֆաբրիկատներ սառցախցիկում ունենալը ուղղակի փրկություն է

Արագ Ընթրիք

  • Մի քանի մանր լոլիկ շարենք
  • Տոմատի մածուկը գոլ կամ կարելի է և տաք ջրով բացենք, մոտ երկու բաժակ, աղ և պղպեղ անենք և լցնենք հնդկաձավարի վրա
  • Կարագ դնենք մի քանի կտոր վրայից
  • Փայլաթիթեղով ծածկենք և դնենք ջեռոցը, իսկ այդ ընթացքում քերիչով անցկացնենք հալվող պանիր
  • Մոտ 20 րոպեից հանենք ջեռոցից, փայլաթիթեղը հեռացնենք, վրան քերած պանիրը առատորեն լցնենք և կրկին ուղարկենք ջեռոցը, մինչև պանիրը կհալվի և կկարմրի, մոտ 10 րոպեից պատրաստ է
  • Արագ ընթրիք առանց մեծ ջանքերի
  • Արդեն տան անդամներին սեղանի շուրջ կանչելու ճիշտ ժամանակն է

Աշխարհի Ամենաարագ և համեղ ընթրիքը Հաշված րոպեների ընթացքում․ Ջեռեփուկ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք