Արագ Թաբուլե թարմ լոլիկով և բլղուրով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Թաբուլե թարմ լոլիկով և բլղուրով։ Թաբուլեն արագ է պատրաստվում և համեղ է, բացի այդ շատ գեղեցիկ տեսք ունի և զարդարում է սեղանը։

Արագ Թաբուլե

Թաբուլե՝ թարմ լոլիկով և բլղուրով Բաղադրատոմս․

Բլղուր — 300 գր․

Սոխ — 1 գլուխ սպիտակ սոխ կամ 1 փունջ թարմ կանաչ սոխ

Լոլիկ — 2 խոշոր

Համեմ և մաղադանոս — 1 փունջ

Հազարի տերևներ կամ մարոլ -1 փունջ

Տոմատի մածուկ — 50 գր․

Կիտրոնի հյութ թարմ ճզմած

Աղ, սև և կարմիր փոշի պղպեղներ

Ձիթայուղ

Թաբուլե՝ թարմ լոլիկով և բլղուրով Պատրասըման ընթացքը․

Բլղուրը նախապես մեկ ժամ առաջ անհրաժեշտ է լվանալ և թրջել գոլ ջրով (ջուրը լցնել մինչև ծածկի բլղուրը ամբողջությամբ, մեկ ժամ հետո այն լրիվ կներծծվի),

Կանաչ թարմ սոխը կամ սպիտակ գլուխ սոխը, որը ավելի թունդ կծվություն է հաղորդում աղցանին շատ մանր կտրատել և լցնել բլղուրի վրա,

Արագ Թաբուլե

Կանաչիները հերթով կտրատել և լցնել աղցանի վրա, կարող եք ըստ նախասիրության ավելացնել տարբեր կանաչիներ, ես երբեմն թարմ սպանախ եմ ավելացնում, շատ ավելի օգտակար է ստացվում աղցանը,

Լոլիկները նույնպես կտրատում ենք մանր խորանարդիկներով և ավելացնում աղցանամանի մեջ,

Այժմ պատրաստում ենք սոուսը՝ տոմատի մածուկի վրա ավելացնում ենք աղը, կարմիր և  սև պղպեղները  և լցնում աղցցանի վրա (կարող եք տոմատի մածուկ չլցնել և սահմանափակվել միայն առատ լոլիկով),

Ձիթայուղ ենք ավելացնում,

Կիտրոնը ճզմում աղցանի վրա և լավ խառնում։

Վերջում գեղեցիկ աղցանամանի մեջ լցնելուց հետո զարդարում ենք մարոլի տերևներով և լոլիկով։

Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք