Արագ խորտիկ տոնական սեղանի համար. Շատ մատչելի մթերքներով և շատ ավելի համեղ, քան կարմիր խավիարը

արագ խորտիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Որպես արագ խորտիկ վաղուց է օգտագործվում ձկնկիթը:

Հին Եգիպտոսում ձկան խավիարը չէր համարվում հեղինակավոր մթերք։ Այն ուտում էին նույնիսկ ձկնորսներն ու որսորդները։ Խավիարը հազվադեպ էր լինում փարավոնի սեղանին, քանի որ նրանք նախընտրում էին ավելի հետաքրքիր ուտեստներ ուտել:

Միայն 19-րդ դարում խավիարը դարձավ էլիտար և թանկարժեք մի բան։ Մինչ այդ ձկան թափոնները տապակում էին, աղ դնում ու մատուցում հացահատիկային և այլ կողմնակի ուտեստների հետ։ Հետագայում ոչ թե կարմիր կամ սև, այլ սաթի նման գայլաձկան խավիարն էր թանկ համարվում։

Այժմ բավական մատչելի է ամեն ինչ, այնպես որ առաջարկում եմ ձկնկիթով խորտիկ պատրաստելու եղանակ:

արագ խորտիկ

Արագ խորտիկ. Բաղադրիչները

_ ծովատառեխի միս — 500 գ

_ կապելինի խավիար (икра мойвы) — 1 տուփ

_ հալած պանիր — 4 հատ

_ գազար — 4 հատ

_ կարագ — 400 գ

արագ խորտիկ

Արագ խորտիկ. Պատրաստման եղանակը

_ Նախապես մաքրած գազարը եփել մինչև փափկի և թողնել սառչի:

_ Գազարը մանրացնել մսաղացով, նույնը անում ենք ծովատառեխի մսի հետ։

_ Կարագը, որը նախապես սառեցվել է սառցախցիկում, նույնպես անցկացնել մսաղացի մանր անցքերով։ Նույնն անել պանրի հետ:

_ Բոլոր աղացած բաղադրիչները խառնել մեկ տարայի մեջ, բացի գազարից։ Զանգվածին ավելացնել խավիարը և մանրակրկիտ խառնել բաղադրիչները։

_ Խառնուրդի մեջ ավելացնել գազարն ու նորից խառնել։

արագ խորտիկ

Մնում է միայն քսուքը դնել տարտալետի կամ հացի շերտի վրա:

Նախուտեստը կարող եք զարդարել կանաչիներով և ձիթապտուղներով։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք