Արագ կարկանդակներ կարտոֆիլով. Համեղ ուտեստ մատչելի բաղադրիչներով 

Արագ կարկանդակներ կարտոֆիլով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Արագ կարկանդակներ կարտոֆիլով. Ընդամենը 15 րոպե է պահանջվում ամեն ինչ ավարտելու համար, հատկապես, եթե կարտոֆիլի պյուրեն արդեն պատրաստ է:

Արագ կարկանդակները  կարելի է մատուցել կետչուպով, մանանեխով կամ թթվասերով:

Իմ զբաղվածությունը դրդեց որոնել բազմաթիվ հեշտ բաղադրատոմսեր, որոնք ի վերջո դարձան իմ ամենասիրելին:  Անսպասելի հյուրերի դեպքում ունեմ արագ խորտիկների մի ամբողջ ընտրանի: Բայց եթե շատ եմ ճզբաղված ճաշ պատրաստելու համար, երեկվա կարտոֆիլով պյուրեով, արագ կարկանդակներն օգնության կգան:

Արագ կարկանդակներ կարտոֆիլով

Արագ կարկանդակներ կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղդրիչները

_Ձու 2 հատ

_Թթվասեր 100 գր

_Ցորենի ալյուր 5 ճաշի գդալ

_Կարտոֆիլ 1 կգ

_Կանաչ սոխ 1 փունջ

_Կոշտ պանիր 50 գր

_Կարագ 50 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Արագ կարկանդակներ կարտոֆիլով

Արագ կարկանդակներ կարտոֆիլով. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել: Կտրել մեծ կտորներով, աղ անել և եփել մինչև փափկելը:  Կարտոֆիլը տապակել ավելացնել կարագը և պղպեղը՝ ստանալ կարտոֆիլի պյուրե:

_Կանաչ սոխը մանրացնել, պանիրը քերել խոշոր քերիչով, դրանք խառնել կարտոֆիլի պյուրեին: Պատրաստի լցոնը դնել մի կողմ:

Արագ կարկանդակներ կարտոֆիլով

Այժմ պատրաստեք խմորը.

_Ցանկացած յուղայնությամբ թթվասերին ավելացնել մի պտղունց աղ:

_Ձվերը ավելացնել թթվասերին, լցնել մի քիչ պղպեղ, և հարել բաղադրիչները մինչև զանգվածը հարթվի:

_Այժմ ավելացնել ալյուրը: Ամեն ինչ հարիչով խառնել այնքան, որ գնդիկներ չմնան:

_Խմորը կստացվի թանձր թթվասերի նման:

_Պատրաստել փոքր կոտլետներ՝ սառեցված միջուկից: Իր հերթին դրանք թաթախել խմորի մեջ և անմիջապես դնել տաքացրած յուղի մեջ:

_Կարկանդակները տապակել 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից:

Արագ կարկանդակներ կարտոֆիլով

Երբեմն կարտոֆիլին կարելի է ավելացնել տապակած խոզապուխտի կտորներ, այսպես նույնպես շատ համեղ է ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի կարտոֆիլով կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք