Խմորը չի պարունակում կաթ և ձու, ստացվում է շատ եթերային: Արագ հացի կեղևը փխրուն է, և չի փշրվում, երբ բոքոնը կտրում են դանակով:
Կատարյալ բաղադրատոմս է, փորձեք:

Արագ հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք ջուր 400 գր
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Չոր խմորիչ 1 ճաշի գդալ
_Բուսական յուղ 4 ճաշի գդալ
_Ալյուր 700 գր
_Աղ 2 թեյի գդալ

Արագ հաց. Պատրաստման եղանակը
_Լուծել շաքարավազը և չոր խմորիչը տաք ջրում: Լավ խառնել և թողնել մի քանի րոպե, մինչև փրփուր հայտնվի:
_ Հիմքին ավելացնել բուսական յուղ, աղ, խառնել:
_Մաղած ալյուրը մաս -մաս լցնել և հունցել փափուկ խմոր:
_Ծածկել խմորը և թողնել տաք տեղ: Խմորը հունցել, ձգել և շերտերով ծալել:
_Կարելի է բաժանել 2 մասի, և ստանալ 2 հաց:
_Ծալել մի քանի շերտով, սեղմել ծայրերը բոքոնի նման:
_Դնել կաղապարի մեջ, ցողել ջրով:
_Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 25 րոպե:
_Հացերը թողնել սառչի և մատուցել:

Հացը փափուկ է, անուշաբույր, կարմրավուն, փխրուն կեղևով, այն կարող եք ուտել հենց այնպես:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







