Արագ Նախաճաշ. Համեղ ու հագեցնող բլիթներ կարող եք պատրաստել շատ հեշտ, նույնիսկ պետք չէ խմոր հունցել

Արագ Նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ինչպե՞ս պատրաստել համեղ և Արագ Նախաճաշ՝ չդիմելով սովորական ձվածեղի կամ  սենդվիչների օգնությանը:

Առավոտը, հատկապես վաղ առավոտը, բավական դժվար ժամանակ է աշխատող մարդկանց մեծամասնության համար։ Դա այն ժամանակն է, երբ դուք պետք է ստիպեք ինքներդ ձեզ վեր կենալ անկողնուց, ձեզ կարգի բերեք: Շատերը նույնիսկ նախաճաշելու ժամանակ չեն ունենում, թեև դա կարևոր կերակուր է:

Նախաճաշը սկիզբ է տալիս ամբողջ օրգանիզմին։ Ստամոքսն արթնանում է և սկսում գործել, արյունը նոր էներգիա է ստանում, ուղեղն ավելի արագ է մտածում։

Արագ Նախաճաշ

Արագ Նախաճաշ. Բաղադրիչները

_ լավաշ — 120 գ

_ արևածաղկի ձեթ — 1 թեյի գդալ

_ կաթ — 100 մլ

_ աղ — 1 պտղունց

_ խոզապուխտ — 100 գ

_ հավի ձու — 1 հատ

_ պանիր — 100 գ

Արագ Նախաճաշ

Արագ Նախաճաշ

Արագ Նախաճաշ. Պատրաստման եղանակը

_ Ձուն կոտրել խորը տարայի մեջ, աղ և պղպեղ անել՝ ըստ ճաշակի։ Ձուն հարում ենք մինչև հարթ լինի, և աղի հատիկները լուծվեն։

_ Կաթը լցնել ձվի մեջ, խառնել։

_ Լավաշը կտրատել կարճ և բարակ շերտերով, ավելացնել ձու-կաթնային հեղուկին։

_ Լավաշը 5-7 րոպե թողնել հեղուկի մեջ թաթախված։

_ Այդ ընթացքում երշիկը մանր կտրատել, պանիրը մանրացնել միջին քերիչով։

_ Երշիկը և պանիրը խառնել լավաշի, ձվի և կաթի զանգվածի հետ։

_ Տապակը տաքացնում ենք բուսական յուղով։

_ Միջին կրակի վրա խառնուրդը 7 րոպե տապակել փակ կափարիչի տակ։

_ Հետո ստացված բլիթը շուռ տալ, ևս 5 րոպե տապակել կափարիչի տակ։

Արագ Նախաճաշ

Այսպիսով, ստացվում է արագ և համեղ նախաճաշ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք