Գեղեցիկ և պարզ հավի մսով, ձիթապտուղներով և արքայախնձորով աղցանը հիանալի նախուտեստ է ուրախ առիթներին հյուրասիրելու համար:

Արքայախնձորով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
— Հավի կրծքամիս 1 հատ
— Արքայախնձոր 4 շրջանակ
— Ձու 3 հատ
— Պանիր 100 գր
— Սխտոր 4 պճեղ
— Աղ, ձիթապտուղ, մայոնեզ, սամիթ՝ ըստ ճաշակի

Պստրաստման եղանակը
_Կրծքամիսը եփել և կտրատել խորանարդներով։
_Ձվերն ու արքայախնձորները ևս կտրատել խորանարդներով։
_Պանիրը քերել քերիչով։
_Ձիթապտուղները կտրատել կտորներով:
_Սխտորը մանր կտրատել կամ ճզմել
_Արքայախնձորը, միսը և այլ բաղադրիչները, բացառությամբ ձիթապտղի և պանրի, խառնել համեմել աղով և մայոնեզով։
_Աղցանը տարածել ձևամանի մեջ, ցանել պանիրը և ծածկել թաղանթով, մի քանի ժամով դնել սառնարանը։
_Ձևամանից հանել և զարդարել ձիթապտուղներով, սամիթով։

Հուշում. Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել նաև պահածոյացված ոլոռ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







