Եկեք պատրաստենք շատ պարզ, բայց խելահեղորեն համեղ Արքայախնձորով և հավով աղցան: Ուտեստի կարևորագույն մասը ոչ միայն թռչնամսի և մրգի համադրությունն է, այլ նաև կորեական ոճի գազարի ավելացումը, դրա սուր-կծու համը միշտ էլ պայծառ երանգ է հաղորդում ուտեստներին:
Սա շերտերով հավաքվող աղցան, այնպես որ մենք կարող ենք այն պատրաստել կա՛մ խորը աղցանի ամանի մեջ, կա՛մ օգտագործել խոհարարական օղակի կամ բիսկվիթ թխելու բացվող ձևամանի օղակի մեջ և ստանալ շատ գեղեցիկ և աչքին հաճո աղցան:

Արքայախնձորով և հավով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Հավի կրծքամիս — 750 գր
_Արքայախնձորի պահածո — 150 գր
_Կորեական գազար — 200 գր
_Պանիր — 170 գր
_Հավի ձվի դեղնուցներ — 5 հատ
_Մայոնեզ — ըստ ճաշակի
Արքայախնձորով և հավով աղցան. Պատրաստման եղանակը
_Նախքան պատրաստելը սկսելը անհրաժեշտ է եփել կրծքամիսը և հավի ձվերը:
_Երբ հավի միսը եփվի, սառեցնել և սուր դանակով կտրատել այն:
_Արքայախնձորի օղակները հանել պահածոյի բանկայից և կտրել փոքր խորանարդիկներով:
_Կոշտ պանիրը քերել խոշոր քերիչով:
_Այժմ վերցնել ձևամանը առանց ներքևի մասի և սկսել շերտերը դնել: Առաջին շերտով պետք է լցնել կորեական գազար: Հարկավոր չէ այս շերտի մայոնեզ քսել, գազարներն արդեն հյութեղ են:
_Հաջորդը, հավի կրծքամիսը հավասարապես տարածել գազարի վրա, և վրան լցնել մայոնեզ:
_Մայոնեզի վրա մանրացնել դեղնուցները, որոնք նախապես պետք է առանձնացնել սպիտակուցներից (դրանցով կարելի է պատրաստել մեկ այլ ուտեստ, օրինակ՝ որևէ միջուկով լցոնել):
_Արքայախնձորի խորանարդները տարածեք կաղապարի ամբողջ մակերեսով, որպեսզի մեծ հնարավորինս լրիվ ծածկվեն:
_Վերջում վերևում շաղ տալ քերած պանիր և ցանկության դեպքում զարդարել կանաչիներով:

Արքայախնձորով և հավով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մսով աղցան








