Արքայական աղցան. Սմբուկով իդեալական նախուտեստ տարբեր առիթների համար

Արքայական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս Արքայական աղցանն իրավամբ կարելի է անվանել այդպիսին, չնայած այն մթերքները, որոնք անհրաժեշտ են դրա պատրաստման համար, ամենասովորականն են և մատչելին:

Բայց նման արդյունքը, արժանի է մատուցելու տոնական սեղանին։

Արքայական աղցան

Արքայական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 2 հատ

_Բուսական յուղ՝ տապակելու համար

_Խաշած ձու 3 հատ

_Սոխ 1 հատ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Սոխը թթու դնելու համար անհրաժեշտ է

_Եռման ջուր 100 մլ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

Տնական մայոնեզի համար

_Ձու 1 հատ

_Աղ մի պտղունց

_Շաքարավազ 0,5 թեյի գդալ

_Մանանեխ 1 թեյի գդալ

_Քացախ կամ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 200 մլ

Արքայական աղցան

Արքայական աղցան

Արքայական աղցան. Պատրաստման եղանակը

_Մայոնեզի բոլոր բաղադրիչները խառնել և զանգվածը հարել սուզվող բլենդերով մինչև ցանկալի խտությունը, դնել սառնարանը։

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով և խառնել մարինացնելու համար նախատեսված բոլոր բաղադրիչների հետ, թողնել սեղանին և երբեմն խառնել։

_Սմբուկը կտրատել շերտերով, աղ անել և թողնել 10 րոպե, ապա լվանալ:

_Բայց եթե այն երիտասարդ է, կարող եք բաց թողնել այս քայլը և պարզապես բանջարեղենը կտրատել խորանարդներով:

_Սմբուկները ցողել բուսայուղով և տապակել թավայի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, համեմել աղ ու պղպեղով։

_Սմբուկը կարելի է նաև թխել ջեռոցում։

_Ձվերը կտրատել, կանաչին մանրացնել։

_Մարինադից սոխը քամել։

_Բոլոր մթերքները խառնել և համեմել տնական  կամ սովորական, գնված մայոնեզով։

Արքայական աղցան

Անմիջապես մատուցել աղցանը սեղանին, բայց ուզում եմ նշել, որ հաջորդ օրը այն կլինի էլ ավելի համեղ, ավելի բուրավետ, քանի որ. թրմվում է և բոլոր բաղադրիչները լավ մարինացված են։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ սմբուկով աղցան

Խնդրում ենք Գնահատեք