Արքայական աղցանը հիանալի նախուտեստ է տոնական սեղանին մատուցելու համար։
Անպայման պատրաստեք այն, հյուրասիրեք ձեզ և ձեր մտերիմներին անհավանական համեղ և գեղեցիկ աղցանով։ Պարզ և մատչելի բաղադրատոմսը շատ դուր կգա ձեզ:

Արքայական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 1 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Պահածոյացված արքայախնձոր 4 օղակ
_Կոշտ պանիր 150 գր
_Մայոնեզ 150 գր
_Նռան հատիկներ՝ զարդարելու համար


Արքայական աղցան. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ՝ նվազագույն կրակի վրա, մինչև ոսկե դարչնագույնը։
_Այնուհետև մի պճեղ սխտորը կտրատել և լցնել թավայի մեջ, հենց որ սոխը պատրաստ լինի, անջատել կրակը և ծածկել կափարիչով։
_Եփած հավի կրծքամիսը կտրատել փոքր խորանարդիկներով և դնել ափսեի վրա։ Առատորեն քսել մայոնեզով:
_Հավի վրա դնել տապակած սոխն ու սխտորը, ապա լցնել մանր կտրատած արքայախնձորը։
_Հաջորդ շերտով լցնել մանր քերիչով քերած պանիրը։
_Մայոնեզով ցանց անել, աղցանը զարդարել նռան հատիկներով ու թողնել մի քանի ժամ մնա սառնարանում։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







