Բալի թրմօղի. Սառը, համեղ խմիչքի մի երկու կումը ձեր երեկոն առավել հաճելի կդարձնի

Բալի թրմօղի ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բալի թրմօղի. Սառը, համեղ խմիչքի մի երկու կումը ձեր երեկոն առավել հաճելի կդարձնի

Այսօր մենք ձեզ կասենք, թե ինչպես պատրաստել բալի իսկական լիկյոր կամ թրմօղի: Ստացվում է շատ անուշաբույր և թթվաշ, համեղ: Չգիտեմ ձեզ համար ոնց, բայց ինձ համար բալի լիկյորն է ամենահաճելի ալկոհոլային ըմպելիքը:

Բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստել:

Բալի թրմօղի

Բալի թրմօղի. Անհրաժեշտ բաղադրիչները

Բաղադրությունը 3 լիտր բանկայի համար

  • առանց կորիզների բալ — 2 կգ
  • 450 գրամ շաքար
  • օղի

Բալի թրմօղի

Բալի թրմօղի. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվանալ բալը և լցնել դրանք բանկայի մեջ: Միանգամից ավելացրեք 200 գրամ շաքարավազ և լցնել օղին:
  2. Թողնել թրմվի 3 շաբաթ:
  3. Նշված ժամանակից հետո քամել լիկյորը: Բալը թողնել բանկայի մեջ և դրան ավելացնել 250 գրամ շաքար:
  4. Լավ խառնել. Այլևս օղի չավելացնել: Բալը մեկ շաբաթ թողնել շաքարի մեջ:
  5. Նշված ժամանակից հետո բալի հյութը քամել, խառնել այն լիկյորի հետ, որը արդեն քամել էինք:
  6. Վերջ, այսքանն է: Մնում է թողնել, որ լիկյորը թրմվի մոտ 2-3 ամիս մութ տեղում և կարող եք օգտագործել:

Բալի թրմօղի

Հիշեք, որ չափազանց շատ ալկոհոլ օգտագործելը վտանգավոր է ձեր առողջության համար:

Բալի թրմօղին պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Սառը լիմոնադ

Խնդրում ենք Գնահատեք