Բանջարեղենային աղցան. Ձմեռային ունիվերսալ պահածո տարբեր առիթների համար

Բանջարեղենային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Բանջարեղենային աղցան. Ձմեռային ունիվերսալ պահածո տարբեր առիթների համար

Դուք երբեք չեք մոռանա նման աղցանի համը, եթե փորձեք գոնե մեկ անգամ: Մենք պարզապես տարբեր բանջարեղենները կաղամբի հետ ենք խառնում և ստանում հաճելի ձմեռային պատրաստուկ:

Բանջարեղենային աղցան

Բանջարեղենային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաղամբ 1,5 կգ
  • Ճակնդեղ 300 գ
  • Գազար 300 գ
  • Սխտոր 8 պճեղ
  • Աղ 2 ճաշի գդալ
  • Շաքար 4 ճաշի գդալ
  • Քացախ 9% 100 մլ
  • Դափնու տերև 3 հատ
  • Բուսական յուղ 100 մլ
  • Պղպեղի հատիկներ 15 հատ
  • Ջուր 500 մլ

Շոգեխաշած կաղամբ

Բազուկով աղցան 

Բանջարեղենային աղցան. Պատրաստման եղանակը

  1. Քերել գազարը և բազուկը խոշոր քերիչով, կաղամբը մանր կտրատել և խառնել բանջարեղենը:
  2. Մանր կտրատել սխտորը:
  3. Կաթսայի մեջ ջուր լցնել, աղ և շաքար ավելացնել, դնել դափնու տերևը և պղպեղը:
  4. Եռացնել, մեջը լցնել քացախը և ավելացնել սխտորը, նորից եռացնել և անջատել:
  5. Եռացող մարինադը լցնել բանջարեղենով կաղամբի վրա և խառնել:
  6. Այժմ բանջարեղենը լցնել բանկաների մեջ՝ լավ սեղմելով: Վրան լցնել մնացած մարինադը, ծածկել կափարիչներով:
  7. Պահածոյի բանկաները դնել 150 աստիճան տաքացրած ջեռոց և 15 րոպե մանրէազերծել:
  8. Մնում է ամուր փակել կափարիչները և թողնել, որ սառչի:

Բանջարեղենային աղցան

Աղցանը կարող եք պահել նկուղում կամ պահարանում: Այն ստացվում է շատ բուրավետ, յուրօրինակ համով, որը տալիս է ճակնդեղը:

Փորձեք պատրաստել, և հաստատ չեք փոշմանի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք