Բանջարեղենային աղցան. Վինեգրետը նորովի պատրաստելու եղանակով այն շատ ավելի թարմ և համեղ է ստացվում

Բանջարեղենային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստենք ամենապարզ բանջարեղենային աղցան, սովորական բաղադրատոմսում որոշ փոփոխություններ անելով:

Վինեգրետ պատրաստելու տարբերակները շատ են, ձեզ եմ ներկայացնում ամենահեշտ և արագ բաղադրատոմսը։ Եկեք ինքնուրույն պատրաստենք այս հեշտ կերակուրը խորտիկի համար:

Բանջարեղենային աղցան
Բանջարեղենային աղցան. Բաղադրությունը

_ ճակնդեղ — 2 հատ

_ թթու կաղամբ — 100 գ

_ գազար — 1 հատ մեծ կամ 2 փոքր

_ կարտոֆիլ — 1 կտոր

_ պահածոյացված ոլոռ — 5 ճաշի գդալ

_ բուսական յուղ — 1 ճաշի գդալ

_ սոխ — 1 հատ

_ աղ — 1 պտղունց

_ սամիթ — 1 փունջ

_ վարունգ — 2 հատ

Բանջարեղենային աղցան
Բանջարեղենային աղցան. Պատրաստման եղանակը

_ Եփել ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը մինչև փափկի, սառելուց հետո կեղևահան անել։ Խաշած բանջարեղենները պետք է կտրատել փոքր խորանարդիկներով:

_ Մի աման ճակնդեղի վրա լցնել բուսական յուղ և թողնել 10 րոպե թրմվի։

_ Թթու կաղամբն ավելի մանր կտրատել, միացնել կարտոֆիլի ու գազարի հետ։

_ Սոխը կտրատել կես օղակներով։

_ Բանջարեղենային խառնուրդին ավելացնել կանաչ ոլոռ:

_ Թարմ վարունգը կտրատել փոքր խորանարդիկներով, և ավելացնել մնացած բաղադրիչներին։

_ Սոխը լցնել բանջարեղենի զանգվածի մեջ և բաղադրիչներն ավելացնել ճակնդեղի վրա:

_ Աղ անել բաղադրիչներին և լավ խառնել։

Բանջարեղենային աղցան

Ստացվում է վինեգրետի ժամանակակից թարմ և համեղ տարբերակը։

Այս աղցանի համար կարող եք օգտագործել մարինացված կամ սովորական սոխ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Վինեգրետ նոր բաղադրիչով

Խնդրում ենք Գնահատեք