Բանջարեղենով աղցան. Թեթև և նրբահամ ուտեստ

Բանջարեղենով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Բանջարեղենով աղցանը նման է վինեգրետին, բայց դրա համը տարբերվում է։ Այս աղցանի մեջ աշնանային առողջ բանջարեղենը համեմված է մայոնեզով և մի քիչ սխտորով։ Շատ համեղ է ստացվում:

Բանջարեղենով աղցան

Բանջարեղենով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 2 հատ

_Գազար 1 հատ

_Ճակնդեղ 1 հատ

_Մարինացված վարունգ 1-2 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Բանջարեղենով աղցան

Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը, ճակնդեղը և գազարը նախօրոք եփել, թողնել սառչի։ Կարտոֆիլը մանր կտրատել։

_Թթու վարունգը և գազարը նույնպես մանր կտրատել։

_Եփած ճակնդեղը կտրատել խորանարդներով, ավելացնել մանրացված սխտորը։

_Աղցանը համեմել մայոնեզով և ցանկության դեպքում ցանել սև պղպեղ։

Բանջարեղենով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով Վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք