Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից (Տեսանյութ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք Բաստուրմա հայկական ավանդական, ստանալու ենք ընտիր համով ապուխտ տավարի մսից մեր խոհանոցում, այո տնային պայմաններում։

Առավել հաճելի, անվտանգ և մատչելի է ֆինանսապես պատրաստել սեփական ձեռքերով ապուխտ և ձեր հայկական տոնական սեղանը զարդարել այս համեղությամբ։

Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից

Հայկական Բաստուրմա Բաղադրիչները

_Տավարի փափկամիս — 1 կգ-անոց սուկի

_Աղ — ծովի աղ Դելտասալ բրենդի

_Չաման — 6 ճաշի գդալ

_Կարմիր քաղցր պղպեղ — 5 ճաշի գդալ

_Չոր աջիկա — 1 ճաշի գդալ

_Չիլի կծու պղպեղ — 1 թեյի գդալ

-Սխտոր — 1 կամ 2 մեծ ատամ

Ապուխտ տավարի մսից Պատրաստման եղանակը

_Բաստուրմա պատրաստում են տավարի փափուկ մսից՝ մեջք սուկիից կամ ազդրի վերին փափկամսից, ցանկալի է մաքուր զուտ միս լինի ջլերից, յուղից, ոսկորից զերծ՝ ինչը շատ դժվար է ընտրելը:

_Ինչևէ միսն արդեն ընտրված է, հարկավոր է այն լավ լվանում ենք մեր վերցրած փափկամիսը

_Բաստուրմա բառը նշանակում է սեղմել, քամել։ Բանն այն է, որ բաստուրմա պատրաստելու կարևոր նախապայմաններից է միսը հնարավորինս լավ մամլել՝ որևէ ծանրության տակ:

_Միսը ջերմային մշակում չի անցնում, չի ծխեցվում, սակայն իր պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն համարվում է դյուրամարս ուտելիք:

_Ուղղանկյուն հիշեցնող երկու կտորի բաժանեցինք մեր մսակտորը, հնարավորինս մաքրեցինք ջլերից և յուղերից, բամբուկե չոփով ծակծկում ենք մսակտորը, որպեսզի աղն ու համեմունքները լավ ներծծի իր մեջ

_Հիմա աղի մասին, ես ընտրել եմ խոշոր աղ, իսկ ավելի կոնկրետ ծովի խոշոր աղ, այն իր յուրահատուկ համը, իսպանական որակը կհաղորդի իմ բաստուրմային, իսկ խոշոր կտորները դանդաղ ներծծվելով ամողջությամբ կհարստացնեն մեր բաստուրմայի փափկամիսը ծովի աղի բոլոր օգտակար միկրոէլէմենտներով

_Ի դեպ ծովի աղը հատկապես հարուստ է յոդով, ինչը յոդի դիֆիցիտ ունեցող մեր տարածաշրջաններում ուղղակի շատ անհրաժեշտ է։ Բոլոր միկրոտարրերը ծովի աղի բյուրեղների հետ ներթափանցում են մեր օրգանիզմ, բայց նրանց ազդեցությունը ընդգծված նկատելու համար, անհրաժեշտ է այն որոշակի ժամանակահատված անընդմեջ օգտագործել։

_Դրանից է հատկապես, ինչպես նաև յուրահատուկ ընդգծված համից, որ ես արդեն երկար ժամանակ է իմ խոհանոցում ծովի աղ եմ օգտագործում

Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից

_Բոլոր կողմերից լավ պատեցինք մեր աղով

_Այսպես պետք է 3 օր մնա սառը տարածքում, եթե սառը պահոց չունեք, ապա ավելի լավ է սառնարանում պահեք

_3 օր անց հանում ենք սառնարանից, բացում պոլիեթիլենային փականը և այս տեսարանն է, միսը չորացած սևացած պետք է լինի, դա նորմալ է

_Աղը լավ մաքրում ենք վրայից, հոսող ջրի տակ լավ պետք է լվանանք, որ լրացուցիչ աղը դուրս գա

_Բաստուրման պարտադիր ուտեստ է հայ ընտանիքների հատկապես տոնական սեղաններին: Հնում այն եղել է ամենաթանկ հյուրերի բաժինը, այսօր էլ իհարկե դա մասամբ այդպես է, բայց եթե սովորեք այսպիսի հեշտ տարբերակով պատրաստման եղանակը, ավելի հաճախ կպատրաստեք և այն տանեցիններն էլ կվայելեն անկախ տոների առկայությունից

_Խոհարարական անձեռոցիկներով լավ պետք է չորացնենք մսակտորները, որ հնարավորինս չոր լինի

_Մսակտորի նեղ անկյունը հարկավոր է ծակել բամբուկե սուր ձողիկով, որպեսզի այդ անցքից թել անցկացնենք և կախան պատրաստենք

_Ձողի օգնությամբ խոհարարական թելը անցկացնում ենք այդ հատվածով, քարկապում և փաթաթում միսը անձեռոցիկով, քանի-որ հիմա պետք է դնենք ծանրոցի տակ, հարթակով այնպես ենք անում լավ մսակտորները սեղմվեն, մամլվեն

_Այդ հարթակի վրա պետք է ծանրոց դնենք՝ լավ ծանր, հարմար ինչ կգտնեք ձեր խոհանոցում, փակոց, ծանրաքար, ինձ նման տվյալ դեպքում

_2 օր պետք է այս ծանրոցի տակ մնա, լավ մամլվի և ավելորդ հեղուկն ու արնաջուրը դուրս տա

_2 օր անց հանում ենք ծանրությունն ու բացում անձեռոցիկները, այսպիսի սեղմված տեսք ունի

_Մեր ալիքում ի դեպ կա տեսանյութ, որտեղ ներկայացնում ենք հավի կրծքամսով բաստուրմա պատրաստելու ձևը, այն նույնպես շատ համեղ և հաջողված տարբերակ է, առանձնապես ջանք չի պահանջում, բայց արդյունքում շատ համեղ է։ Այս տեսանյութի տակ ես անպայաման կթողնեմ հավով բաստուրմայի հղումը, մտեք դա էլ նայեք շատ հետաքրքիր է

_Թելերից պետք է մի քանի օր կախենք սառը անկյունում, դա կլինի մառանում, խոհանոցում, պատշգամբում

_Ձեռքով ամեն օր ստուգեք չորանում է թե ոչ, 3 օր անց լրիվ չորացած կլինի, ավելորդ աղը դուրս տված, ահա այսպիսի տեսքով

_Այժմ պետք է պատրաստենք չամանե խառնուրդը

_Տարայի մեջ լցնում ենք 6 գդալ չաման, 5 գդալ քաղցր կարմիր պղպեղ, 1 ճաշի գդալ կծու չիլի պղպեղ, 1 կամ 2 ատամ սխտոր ենք ճզմում այս խառնուրդի մեջ և սկսում ենք խառնել շարունակ ջուր ավելացնելով՝ այնքան որ նման խտությամբ պատրաստի խառնուրդ ստացվի

Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից

_Մսակտորները պետք է ամբողջությամբ պատենք չամանի խառնուրդով, շերտի հաստությունը դուք որոշեք ըստ ձեր նախասիրության, կարող եք անգամ մեկ բարակ շերտ քսել, կախել, հետո մեկ օր անց քսել երկրորդ շերտ, նույնը երրորդ օրը, եթե սիրում եք հաստ չամանի շերտ

_Տարայի մեջ ջուր ենք լցնում, ձեռնոց հագնում և անցնում գործի, ձեռքը պարբերաբար ջրի մեջ թաթախելով շերտը հավասար քսում ենք այսպես

_Ես մեկ լավ շերտ կքսեմ և դա բավարար է, այն 2 կամ երեք օրով պետք է կրկին կախենք մեր կախաններից

_Ընթացքում ձեռքով ստուգեք, մեկ օր անց այն արդեն բավական չորացած կլինի, շատ չպահեք, որպեսզի չճաքճքի չորությունից

_Մեր դեպքում 2 օրից չորացավ, ահա այսպիսի տեսք պետք է ունենա մոտավորապես նաև ձեր բաստուրման, կախված չամանում լցված համեմունքների փնջի տարբեր գույների և իհարկե համի են լինում տարբեր տանտիկինների պատրաստածը, բայց պատկերը ընդհանուր սա է

_Տեսեք ինչ փափուկ հաճելի կտորներ են, հյուրերին հիացնելու լավագույն տարբերակը տանտիրուհու ձեռքերով տնային պայմաններում պատրաստված  բաստուրման է, ոչ միայն տավարի մսով, նաև մեր ալիքում հավի մսով բաստուրմա ենք պատրաստել, մի զլացեք դա էլ պատրաստեք

_Եթե դեռ տոներին շատ կա, կամ ավելացել է հյուրասիրությունից մի կտոր, ապա այն կարող եք հերմետիկ փաթաթել սննդային թաղանթով, ոչինչ չի լինի, սառնարանում կկարողանաք երկար պահել

Դե ինչ, բարի ախորժակ։

Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման եղանակին և ինքներդ փորձեք պատրաստել ձեր առաջիկա միջոցառման համար պահանջվող այս համեղ ուտեստը:

Հայկական Բաստուրմա․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Փափկամսից Տնային պայմաններում

Հավի մսով Բաստուրման Հնարավոր է ձեզ նաև հետաքրքիր 

Խոզի Միսը Ջեռոցում․ Համից Երբեք Չեք Կշտանա

Խնդրում ենք Գնահատեք