Բորշչի լցոնում ձմեռվա համար. 15 րոպեում կպատրաստեք անչափ համեղ, հյութեղ ապուր:
Ձմռանը յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար բորշչ պատրատելը մի փոքր դժվարանում է, իսկ այս լցունման շնորհիվ դուք արդեն ունեք կիսաֆաբրիկատ, որը ցանկացած իրավիճակում ձեզ կօգնի:
Այս կերպ պատրաստված բանջարեղենով բորշչը կդառնա շատ ավելի համեղ և բուրավետ,: Անպայման պատրաստեք այս պահածոն: Երբ այն արդեն պատրաստ լինի, անհրաժեշտ է լինելու միայն եփել արգանակը, ավելացրեք կարտոֆիլը, խառնեք բանկայի պարունակությունը, և անուշաբույր բորշը պատրաստ է`շատ համեղ ու ախորժելի:
Բորշչի լցոնում ձմեռվա համար. Անհրաժեշտ բաղադրիչները
- կաղամբ — 3 կգ
- քաղցր պղպեղ — 3 կգ
- տոմատի հյութ — 3 լիտր
- մաղադանոսի կամ սամիթի փունջ
- հատիկով պղպեղ — 6 հատ
- դափնու տերև — 4 -5 հատ
Բորշչի լցոնում ձմեռվա համար. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Լվանալ կաղամբը, հեռացրեք վնասված տերևները: Կտրատել ոչ շատ բարակ, կամ այնպես, ինչպես սովոր եք կտրել բորշչ եփելիս:
- Լվանալ քաղցր պղպեղը, կոթը և սերմերը հեռացնել, կտրել շերտերով:
- Լվանալ կանաչիները, ցամաքեցնել և մանր կտրատեք:
- Տոմատի հյութը (կարող եք օգտագործել մսաղացով աղացված լոլիկ) հասցնել եռման, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերևներ:
- Թող մի րոպե եփվի, ապա լցնել կաղամբը, պղպեղը և կանաչիները, կրկին հասցնել եռման, 5-7 րոպե եփել միջին ջերմության վրա:
- Բորշչի լցոնը տաք վիճակում բաժանել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել կափարիչներով:
Խորհուրդ է տրվում պահել Բորշչի լցոնումը զով, մութ տեղում, որ ավելի երկար ժամանակ պահպանվի:
Բորշչի լցոնում ձմեռվա համար պատրաստ է:
Բարի ախորժակ: