Մի օր ես փորձեցի այս եղանակով պատրաստված Բուլղարական պղպեղի մարինադ և հիացած էի դրա համով: Անմիջապես խնդրեցի բաղադդրատոմսն ու ինքս էլ պատրաստեցի:
Այս չքնաղ, թթու դրած պղպեղն անփոխարինելի կլինի ձմռանը: Անպայման ունեցեք մի քանի բանկա և կկարողանաք գեղեցկացնել ձեր սեղանը:
Պահածոյացման պրոցեսն այնքան պարզ է, որ դա կարող է անել նույնիսկ ամենաանփորձ տնային տնտեսուհին։ Նվազագույն բաղադրիչներ և ջանք, բայց արդյունքում ստանում եք համեղ բուլղարական պղպեղ ձմռան համար:
Ցանկանու՞մ եք փորձել, խնդրեմ, ահա բաղադրատոմսը::

Բուլղարական պղպեղի մարինադ. Բաղադրիչներ
_Բուլղարական պղպեղ 2 կգ
_Ջուր 1 լ
_Քացախ 1 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Աղ 2 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ 5 ճաշի գդալ
_Բուրավետ պղպեղ 15 հատ
_Մաղադանոս 0,5 փունջ
_Սխտոր 9 պճեղ
_Մանանեխ՝ ըստ ճաշակի


Բուլղարական պղպեղի մարինադ. Պատրաստման եղանակը
_Բուլղարական պղպեղի այս բաղադրատոմսի բաղադրիչների քանակը նախատեսված է 3 լիտրանոց բանկաների համար:
_Պղպեղները պետք է լինեն միջին չափի, որպեսզի հեշտությամբ դասավորվեն բանկաների մեջ: Կարող եք ընտրել ինչպես դեղին, այնպես էլ կարմիր պտուղներ։
_Պղպեղը պատառաքաղով ծակծկել բոլոր կողմերից մի քանի տեղից, որպեսզի մարինադն ավելի արագ ներս լցվի։
_Պատրաստել մարինադը՝ մեկ տարայի մեջ խառնել ջուրը, քացախը 9%, աղը, շաքարավազը և ձեթը, դնել կրակի վրա:
_Եռալուց հետո պղպեղը լցնել կաթսայի մեջ և յուրաքանչյուր կողմից 3 րոպե եռացնում ենք մարինադի մեջ։
_Բանկաներից յուրաքանչյուրի հատակին դնել 5-6 հատ բուրավետ պղպեղ, 1 թեյի գդալ մանանեխի սերմ, մի երկու ճյուղ մաղադանոս և 1 պճեղ սխտոր։
_Այժմ բանկաները մինչև կեսը լցնել մարինադի մեջ եփած պղպեղով։ Այնուհետև կրկին ավելացնել սխտորն ու մաղադանոսը։
_Մնացած մասը լցնել պղպեղով և սխտորի, մաղադանոսի, բուրավետ պղպեղի, մանանեխի մնացորդներով։
_Բանկաների մեջ դրված բուլղարական պղպեղի վրա լցնել եռացող մարինադ։
_Կափարիչներով փակել, բանկաները գլխիվայր դնել և սրբիչով փաթաթած թողնել, մինչև ամբողջովին սառչեն։

Ձմռանը բուրավետ և խրթխրթան պղպեղը հիանալի խորտիկ կլինի: Պահածոյի բանկաները կարող եք պահել սենյակային ջերմաստիճանում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղի պատրաստման եղանակը







