Բուլղարական պղպեղ սխտորով. Թեթև և համեղ խորտիկ
Քաղցր պղպեղ պատրաստելու այս հրաշալի բաղադրատոմսն ինձ տվեց տատիկս: Որքան ինձ հիշում եմ, այս ուտեստը միշտ ներկա է եղել մեր ընտանեկան խնջույքներին: Սա հիանալի խորտիկ է տոնական և պահքի սեղանի համար: Բացի այդ, այս ուտեստի պատրաստումը շատ պարզ է, բայց ստացվում է աներևակայելի համեղ:
Սխտորով տապակած բուլղարական պղպեղը կարելի է պատրաստել անմիջապես խնջույքից առաջ: Որպես տարբերակ խորտիկը կարելի է դասավորել կափարիչով տարայի մեջ և պահել սառնարանում:

Բուլղարական պղպեղ սխտորով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բուլղարական պղպեղ 10 հատ
_Սխտոր 5 պճեղ
_Քացախ 4 ճաշի գդալ
_Աղը՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի
_Շաքարավազ 0.5 թեյի գդալ
_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի


Բուլղարական պղպեղ սխտորով. Պատրաստման եղանակը
_Լվանալ բուլղարական պղպեղը և յուրաքանչյուրը պատառաքաղով ծակծկել մի քանի տեղից:
_Պղպեղը դնել արևածաղկի ձեթով տաք տապակի մեջ և կափարիչով ծածկել:
_Տապակել միջին կրակի վրա՝ մինչև փափկի:
_Այդ ընթացքում առանձին ամանի մեջ խառնել քացախը, շաքարավազը և աղացած սխտորը:
_Պղպեղը դնել ափսեի վրա, համեմել աղով և պղպեղով, իսկ վրան սոուս լցնել:
_Ծածկել պլաստիկ թաղանթով և դնել սառնարանը 1 ժամ:


Այս խորտիկը պատրաստելու համար նպատակահարմար է օգտագործել նույն չափի փոքր պղպեղներ: Այդպես դրանք շատ հարմար կլինի ուտել և դրանք գեղեցիկ տեսք կունենան սեղանին: Փորձե՞լ եք սխտորով տապակած բուլղարական պղպեղ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ







