Բրինզա պանիր կաթով և կաթնաշոռով. Պատրաստ կլինի 3 ժամից

Բրինզա պանիր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բրինզա պանիր կաթով և կաթնաշոռով. Սա այն մթերքն է, որ միշտ կարելի է գտնել իմ սառնարանում: Ես փորձել եմ պանրի բազմաթիվ տեսակներ և վերջերս ինքս եմ սկսել պատրաստել: Տնական մոցարելլա, ֆետա և այժմ կաթնաշոռով պատրաստված բրինզա:

Այս պարզ բաղադրատոմսը ես սովորեցի աշխատակցուհուց: Հիմա ինքս պատրաստում եմ ամեն առիթով:

Բրինզա պանիր

Տնական պանիրը պետք չէ երկար եփել կամ քամել: Խորհուրդ եմ տալիս ընտրել ավելի չոր կաթնաշոռ, և կաթը պետք է պաստերիզացված լինի: Կարող եք ավելացնել ցանկացած համեմունքներ և խոտաբույսեր, ընկույզներ և այլ լցոնիչներ:

Հիմնական պահանջն այն է, որ դրանք շատ խոնավ չլինեն: Ես նախընտրում եմ թեթև ապխտած պապրիկայի համը:

Բրինզա պանիր

Բրինզա պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 300 գ

_Կաթ 150 մլ

_Ժելատին 10 գ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Կծու պղպեղի փաթիլներ 1 պտղունց

_Աղ՝ ըստ ճաշակի

Բրինզա պանիր

Բրինզա պանիր. Պատրաստման եղանակը

_Ժելատինը խառնել աղի հետ, լցնել կաթսայի մեջ և կաթով ծածկել, թողնել սենյակային ջերմաստիճանում: Լուծել ժելատինը ցածր կրակի վրա, առանց եռման հասցնելու:

_Լցնել կաթնաշոռն ամանի մեջ և ծածկել կաթով: Զանգվածը հարել բլենդերով, մինչև որ հարթվի: Ավելացնել պղպեղը և խառնել:

_Կաթնաշոռի զանգվածը տեղափոխել հարմար տարայի մեջ, ծածկել և պահել սառնարանում 2-3 ժամ: Հանել սառած պանիրը տարայից և վրան շաղ տալ պղպեղ:

Բրինզա պանիր

Մեր պատրասստածը համով և կառուցվածքով շատ նման է ֆետա պանրին: Այն կարելի է ավելացնել աղցաններին, կանապե և բուտերբրոդներ պատրաստել:

Ես սիրում եմ պարզապես կտրել մի կտոր և այն ուտել թեյի հետ: Հիանալի նախուտեստ մատչելի ապրանքներից:

Բրինզա պանիրը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանրի ձողիկներ

Խնդրում ենք Գնահատեք