Բրնձով աղցանը եգիպտացորենի հետ, թերևս, ամենահայտնին և պահանջվածն է ծովախեցգետնի ձողերով աղցանների բոլոր հնարավոր տեսակներից: Նախուտեստը բավականին հագեցնող է և շատ ախորժելի։
Որպեսզի բրնձով և եգիպտացորենով աղցանն ավելի թարմ լինի, այն լրացրեք թարմ վարունգով, այսբերգ սալաթի խրթխրթան տերևներով կամ կծու կանաչիներով (մաղադանոս, համեմ, սամիթ):

Բրնձով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բրինձ 70 գր
_Ջուր 200 մլ
_Ձու 2 հատ
_Պահածոյացված եգիպտացորեն 150 գր
_Կանաչ սոխ 2 ցողուն
_Ծովախեցգետնի ձողիկներ 100 գր
_Մայոնեզ 100 գր
_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի


Բրնձով աղցան. Պատրաստման եղանակը
_Լավ լվանալ բրինձը և լցնել եռացող աղ արած ջրով կաթսայի մեջ։
_Խառնել և եփել մարմանդ կրակի վրա 15 րոպե, թողնել սառչի։
_Աղցանի համար պինդ խաշել ձուն. Եփել 10 րոպե, ապա թողնել սառչի հոսող ջրի տակ։
_Եգիպտացորենը լցնել մաղի վրա և լվանալ։ Կանաչ սոխը լվանալ, չորացնել և կտրատել փոքր օղակներով։
_Ծովախեցգետնի ձողիկները կտրել խորանարդներով կամ շերտերով:
_Ձվերը մաքրել, մանր կտրատել կամ քերել խոշոր քերիչով։
_Լցնել աղցանի բոլոր պատրաստված բաղադրիչները մեծ ամանի մեջ:
_Ավելացնել մայոնեզը, համեմել աղով և պղպեղով և լավ խառնել:
_Աղցանը լցնել մատուցման բաժակների մեջ և մատուցել։


Աղցանը կարելի է զարդարել խաշած ծովախեցգետիններով և կանաչ տերևներով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բլղուրով և ոսպով աղցան







