Բրոկոլիով աղցան․ Բոլորովին Նոր բաղադրատոմս

ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստում ենք բրոկոլիով աղցան, որը նոր և հետաքրքիր բաղադրատոմս է, ունի շատ յուրահատուկ և թարմ համ։

Բրոկոլին շոգեխաշած չէ, հում էլ չէ, այլ բոլորովին նոր տարբերակ ենք առաջարկում՝ թթու դրված Բրոկոլիով աղցան։

Բրոկոլին թթու է դրվում մյուս բանջարեղենների՝ կաղամբի, ծաղկակաղամբի, վարունգի և գազարի նման։

Բրոկոլիով աղցան

Բրոկոլիով աղցան․ Բաղադրիչներ

  • Բրոկոլի — թթու դրած — 350 գր․
  • Քաղցր պղպեղներ -2-3 հատ
  • Թարմ վարունգ — 1- 2 հատ
  • Եգիպտացորեն — 100 գր․
  • Կանաչ ոլոռ — 100 գր․
  • Կանաչի — մի փունջ
  • Ձիթայուղ

Բրոկոլիով աղցան

Բրոկոլիով աղցան Պատրաստման եղանակը․

  • Թթու դրած բրոկոլին կտրատում ենք միջին խոշորության և լցնում տարայի մեջ,
  • Պղպեղները կտրատում ենք շրաջանակաձև,
  • Թարմ վարունգը կտրատում և ավելացնում ենք տարայի մեջ,
  • Կանաչին կտրում և լցնում վրան,
  • Ավելացնում եգիպտացորեն ու կանաչ ոլոռ,
  • Աղ չենք լցնում այս աղցանին, որովհետև բաղադրիչներն արդեն աղի են, կարելի է սև չորացված պղպեղ ավելացնել մի փոքր,
  • Աղցանի վրա ձիթայուղ ենք լցնում և խառնում։

Բրոկոլիով աղցան

Մի որոշ ժամանակ անց բրոկոլիով աղցանը կարելի է մատուցել։

Բարի ախորժակ։

Բրոկոլիով աղցան․ Թթու դրած Բրոկոլի. Վիդեո

Խնդրում ենք Գնահատեք