Բրոկոլիով աղցան. Սա մեկ անգամ պատրաստելուց հետո էլի կցանկանաք համտեսել և հյուրասիրել: Պարզ աղցանի բաղադրատոմսը իմ սեղանը լրացրեց օրիգինալ ուտեստով:
Բրոկոլին քնքուշ և թեթև է: Խաղողը նուրբ համ է ավելացնում ուտեստին: Պատրաստեք համեղ աղցան և ձեզ համար երաշխավորված է հաճելի, թարմ համը:

Բրոկոլիով աղցան. Բաղադրիչները
_ ձիթայուղ
_ բրոկոլի կաղամբ 1 գլուխ
_ երկու կարմիր խնձոր
_ 1 քաղցր սոխ
_100 գրամ խաղող
_ 5 ճաշի գդալ խնձորի քացախ քացախ
_ դիժոնյան մանանեխ 1 ճաշի գդալ
_մեկ թեյի գդալ թարմ կոճապղպեղ

Բրոկոլիով աղցան. Պատրաստման եղանակը
_ Բրոկոլին բաժանել ծաղկաբույլերի և դրանք 1-ից 2 րոպե եռացրած ջրի մեջ խաշել: Դրանից հետո սառեցնել:
_Կճպել կարմիր, հյութալի, քաղցր խնձորները և մանր կտորներով կտրատել:
_ Խաղողը մանրակրկիտ լվանալ և կտրել յուրաքանչյուր խաղողը մեջտեղից:
_ Այնուհետև մի առանձին ամանի մեջ խառնել մանանեխ, ձիթապտղի յուղ, խնձորի քացախ, մանրացված կոճապղպեղի արմատ և աղացած պղպեղ: Խառնել ամեն ինչ մանրակրկիտ, մինչև հարթ զանգված լինի: Լցոնման սոուսը պատրաստ է:
_ Մաքրել մեկ մեծ սոխ և կտրել բարակ կես օղակների:
_ Աղցանի խոր ամանի մեջ համատեղել կաղամբի ծաղկաբույլերը, խաղողը, խնձորը, սոխի կես օղակները, լցոնել սոուսով և լավ խառնել:

Աղցանը պատրաստ է:
Բրոկոլիով աղցան կարելի է պատրաստել նաև այս տարբերակով, ավելացնելով նաև ծաղկակաղամբ.
Բարի ախորժակ:







