Բրոկոլիով աղցան. Հագեցնող և դյուրամարս ուտեստ

Բրոկոլիով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Բրոկոլիով աղցանը վերջերս դարձել է իմ ամենասիրելին։ Այն անսովոր նուրբ է, թեթև կծու և շատ համեղ։

Դուք շատ ժամանակ և ջանք չեք ծախսի դրա պատրաստման համար, իսկ մթերքները մատչելի են:

Բրոկոլիով աղցան

Բրոկոլիով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Մի գլուխ բրոկոլի

_Թթու վարունգ (միջին չափի) 6-7 հատ

_Մի պտղունց աղ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Բրոկկոլով աղցան

Բրոկոլիով աղցան. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը լավ լվանալ,դնել փոքրիկ կաթսայի մեջ, ավելացնել ջուր, դնել կրակին և եփել մինչև պատրաստ լինին:

_Բրոկոլիի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե։

_Եփած հավի միսը մանրացնել, թել- թել անել։

_Բրոկոլին շատ մանր կտրատել աղցանի համար։

_ Թթու վարունգը նույնպես մանր կտրատել։

_Վերցնել խորը տարա և դրա մեջ լցնել հավի միսը, բրոկոլին և մանր կտրատած վարունգը։

_Թեթև աղ անել աղցանի բոլոր բաղադրիչներին։

_Ավելացնել մայոնեզ և լավ խառնել։

Բրոկկոլով աղցան

Մատուցելուց առաջ, ցանկության դեպքում, կարելի է զարդարել թարմ կանաչիներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հյութեղ աղցան Բրոկկոլիով

Խնդրում ենք Գնահատեք