Գազարը կորեական ձևով. Ինչպես պատրաստել այս հետաքրքիր նախուտեստը որը դարձել է թրենդային

գազար ԱՂՑԱՆՆԵՐ

Գազարը կորեական ձևով. Ընդհանրապես, խորհուրդ ենք տալիս փորձել:

Շատերը գիտեն, որ գազարը օգտակար է, այն վիտամինների իսկական պահեստ է:

Շատերն են սիրում ուղղակի գազար կրծել, բայց ոմանց համար էլ այն անհամ ուտելիք է, որը միայն ճագարներին է սազում: Սակայն կան այս բանջարեղենի պատրաստման հետաքրքիր տարբերակ, որի մասին հիմա կպատմենք:

Կան  տարբեր բաղադրատոմսեր, բայց այս տարբերակը շատ մատչելի ու պարզ է:

Գազարը կորեական ձևով

Գազարը կորեական ձևով. Բաղադրությունը

_ 1 կգ գազար

_ 4-5 ճաշի գդալ 6% քացախ (ավելի լավ է գինու կամ խնձորի վերցնել);

_ 0,5 բաժակ բուսական յուղ

_ 3 ճաշի գդալ շաքարավազ

_ 1 թեյի գդալ աղ

_ 1 թեյի գդալ աղացած սև պղպեղ

_ 1 գլուխ սխտոր

_ 0,5 գդալ աղացած համեմ

գազար

Գազարը կորեական ձևով. Ինչպես պատրաստել

_ Լվանալ գազարը, մաքրել և քերել կորեական գազարների համար նախատեսված քերիչով, կամ ուղղակի շատ բարակ ձողիկներով կտրատել:

_ Ավելացնել շաքարը, աղ, և ձեռքերով շատ նրբորեն տրորքել մանրացված գազարները:

_ Միայն դրանից հետո ավելացնել քացախ, պղպեղ և համեմ:

_ Մանրացնել սխտորը ճզմիչի օգնությամբ և լցրեք այն բլրակի տեսքով, գազարների վրա:

_ Հալեցնել կարագը, և անմիջապես, շատ տաք վիճակում լցնել սխտորի վրա: Անմահական բույր կզգաք:

_ Այժմ գազարները պետք է լավ խառնել և գիշերը թողնել դրանք սառնարանում:

Այսքանն են բոլոր քայլերը, ստացվում է համեղ, ախորժելի նախուտեստ գազարով: Ամեն ինչ, շատ պարզ է և համեղ:

Անպայման փորձեք այս բաղադրատոմսի համաձայն պատրաստել գազարը կորեական ձևով, այն ձեզ դուր կգա:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով

Խնդրում ենք Գնահատեք