Գազարի թթու. Մեքսիկական խոհանոցի անուշահամ ուտեստներից
Գազարը ամենատարածված բանջարեղեններից մեկն է: Դա պայմանավորված է նրանով, որ այն օգտակար է և ոչ քմահաճ: Արմատային բանջարեղենը համակցվում է բացարձակապես բոլոր մթերքների հետ՝ ինչպես քաղցր, այնպես էլ աղի ուտեստներում: Դրանից պատրաստվում են ոչ միայն ապուրներ և կարկանդակներ, այլև տորթեր, կեքսեր և պուդինգներ:
Բացի այդ, գազարը հեշտ է թթու դրվում: Քացախով և շաքարով մարինադը դարձնում է նրա համն ավելի մեղմ, իսկ բանջարեղենը ինքնին աներևակայելի անուշաբույր է:
Դուք կարող եք թթու գազարն օգտագործել որպես խորտիկ կամ ճաշատեսակներ զարդարելու համար: Բացի այդ, այն կարելի է ավելացնել աղցաններին և կողմնակի ուտեստներին: Մարինացված գազարը անուշաբույր է, խրթխրթան և շատ համեղ:

Գազարի թթու. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գազար 900 գ
_Ջուր 1,5 լ
_Քացախ 3 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Սխտոր 6 պճեղ
_Հալապենյո պղպեղ 2 հատ
_Համեմ` ըստ ճաշակի


Գազարի թթու. Պատրաստման եղանակը
_Մաքրել գազարը և կտրատել երկար շերտերով: Կտրել սխտորը շերտերով, իսկ հալապենյո պղպեղը՝ չորս մասի:
_Կաթսայի մեջ ջրին խառնել, քացախը և շաքարը: Եփել միջին կրակի վրա, մինչև շաքարը լուծվի, երբեմն խառնել:
_Վերցնել կրակից, ավելացնել սխտորը և մի կողմ դնել:
_Գազարը, պղպեղը և համեմը դասավորել բանկաների մեջ:
_Լցնել քացախով խառնուրդը դրա մեջ:
_Թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում:

Գազարը պատրաստ կլինի պատրաստելուց մեկ ժամ անց, բայց հաջորդ օրն ավելի լավ համ կունենա: Այս կերպ պատրաստված գազարը պահեք սառնարանում ոչ ավելի, քան մեկ շաբաթ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խառը թթու







