Պատրաստենք գազարով աղցան, որովհետև ժամանակն է նիհարել:
Մինչև գարնան գալը, մեզանից շատերը փորձում են գտնել ճիշտ ճանապարհը դեպի իդեալական կազմվածք՝ իրենց ավելի վստահ ու գեղեցիկ զգալու համար: Համաձայն եմ, ոչ ոքի պետք չեն ջինսեր, որոնք մի քանի չափի են փոքրացել, կամ կլորացած ու ուռուցիկ կոնքեր են ձևավորվել:
Գազարը պարունակում է շատ վիտամիններ, մանրաթել և կարոտին, ինչը օգտակար է մաշկի և մազերի համար: Եվ կաթնաշոռի մեջ պարունակվող կալցիումի և ֆոսֆորի շնորհիվ ոսկորներն ամրանում են: Խառնեք դրանք իրար՝ ցածր կալորիականությամբ և համեղ աղցան ստանալու համար, որը կարող է փոխարինել մի ամբողջ ընթրիքի կամ մարզումից հետո քաղցը հագեցնելու հարմար նախուտեստի:
Գազարով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գազար 150 գ
_Կաթնաշոռ 150 գ
_Կանաչիներ 20 գ
_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
_Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
_Աղ` ըստ ճաշակի

Գազարով աղցան. Պատրաստման եղանակը
_Մաքրել գազարը և քերել այնքան բարակ, որքան հնարավոր է:
_Կաթնաշոռը դնել աղցանի ամանի մեջ և պատառաքաղով տրորել այնպես, որ գնդիկներ չլինեն:
_Կաթնաշոռը խառնել գազարի հետ, ավելացնել կտրատած կանաչիներ, սոխ և ձիթապտղի յուղ:
_Համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի:

Թարմ գազարից և կաթնաշոռից պատրաստված այս համեղ աղցանին կարելի է խառնել նաև մածուն, որն ավել թեթև կդարձնի համը:
Ձիթապտղի յուղի փոխարեն կարելի է օգտագործել նաև կտավատի սերմերի, քնջութի կամ ընկույզի յուղ:
Վայելեք այս թեթև ուտեստը և հիշեք, որ նույնիսկ դիետիկ սնունդը պետք է հաճելի լինի:
Գազարով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կորեական աղցան գազարով և դդմիկով








