Գազարով աղցան. Չափազանց առողջարար ուտեստը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով

Գազարով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Գազարով աղցանի հիանալի բաղադրատոմսը շատ պարզ է:

Նուրբ, թեթև և միևնույն ժամանակ բավական հագեցնող աղցանը շատերին դուր կգա, իսկ բաղադրիչների առկայությունը այն կդարձնի ձեր սիրելիներից մեկը:

Հիանալի թեթև բաղադրատոմս է։ Իսկ համի յուրահատկության մասին խոսք չկա:

Գազարով աղցան

Գազարով աղցան. Անհրաժեշտ բաղադրիները

_Հում գազար 3 հատ մեծ

_Ընկույզ 10 հատ

_Սալորաչիր 150 գր

_Սխտոր մի քիչ կծվության համար (ըստ ճաշակի)

_Մայոնեզ կամ բուսայուղ՝ ըստ ճաշակի

Գազարով աղցան

Պատրաստման եղանակը

_Քերել գազարը խոշոր քերիչով։

_Ընկույզը (կարելի է տապակել) ոչ շատ մանր կտրատել:

_Սալորաչիրը մանր կտրատել։

_Սխտորը (2 պճեղ) անցկացնել ճզմիչով։

_Ավելացնել մայոնեզ և խառնել ամեն ինչ:

Գազարով աղցան

Հուսով եմ ձեզ դուր կգա այս պարզ բաղադրատոմսը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք