Սա ամենահին գազարով աղցաններից է:
Խորհրդային տարիներին, երբ սննդամթերքի տոտալ պակաս կար, այս աղցանը միշտ պատրաստում էին և տոներին, և ամեն օրվա համար։ Աղցանը առողջարար է, բուրավետ, կծու և դյուրամարս:

Գազարով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գազար 500 գր
_Պանիր 50 գր
_Ձու 3 հատ
_Հալած պանիր 1 հատ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Սխտոր 3 պճեղ կամ ըստ ճաշակի

Գազարով աղցան. Պատրաստման եղանակը
_Քերել հում գազարը խոշոր կամ մանր քերիչով։
_Ձուն, պանիրը և հալած պանիրը նույնպես քերել քերիչով։
Հուշում. Եթե ցանկանում եք, կարող եք ձվերը խորանարդներով կտրատել:
_Քերել սխտորը մանր քերիչով։
_Բոլոր մթերքները խառնել, համեմել մայոնեզով, անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ ու պղպեղ։
_Ծածկել աղցանը և դնել սառնարանը 1-2 ժամով, որպեսզի այն թրմվի և սառչի։
_Ես այս աղցանն օգտագործում եմ նաև որպես տարտլետների լցոնիչ կամ սենդվիչների համար, այն նաև հիանալի է տարբեր խորտիկների համար:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կորեական աղցան գազարով







