Ձեզ առաջարկում ենք այսօր պատրաստել թեթև և հագեցնող գազարով աղցան: Եթե սիրում եք համեղ բաներ ուտել, բայց նաև ուշադրություն եք դարձնում կազմվածքին, ապա այս աղցանը հենց ձեր ուզածն է)
Ի տարբերություն այլ բանջարեղենների, գազարի արտաքին գրավչությունը կարող է նշան լինել, որ այն շատ հյութալի է և համեղ: Որքան պայծառ է նրա գույնը, այնքան ավելի շատ վիտամիններ է պարունակում:

Գազարով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Գազար 2 հատ (660 գր)
_Պանիր 150 գր
_Ձու 5 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սխտոր 3 — 4 պճեղ
_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

Գազարով աղցան. Պատրաստման եղանակը
_Գազարը քերել խոշոր քերիչով։ Քերել պանիրը։
_Պինդ խաշել ձվերը և նույնպես քերել խոշոր քերիչով։
_Համեմել աղցանը սխտորով: Ուտեստի կծվության աստիճանը կախված կլինի դրա քանակից։
_Աղ անել և համեմել մայոնեզով։ Որքան շատ լինի մայոնեզը, այնքան ավելի հյութալի կլինի աղցանը։
_Թարմության համար կերակուրին մաղադանոս ավելացրեք: Այդպես շատ ավելի համեղ և բուրավետ կլինի:

Մատուցելուց առաջ այս աղցանն անգամ երկար թրմելու կարիք չունի։ Մայոնեզը արագ կհագեցնի, այնպես որ ամեն օր պատրաստեք համեղ կողմնակի ուտեստ և համադրեք այն այս գրավիչ ուտեստի հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլիով աղցան







