Երբ գալիս է գարունը, ես շատ հաճախ եմ պատրաստում վառ, գեղեցիկ և թարմ բանջարեղենային Գարնանային աղցանը:
Այս աղցանը հիանալի ընտրություն է, եթե մտածում եք կազմվածքը պահպանելու մասին։

Գարնանային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բողկ 200 գր
_Վարունգ 300 գր
_Կանաչ սոխ և սամիթ՝ մի փունջ
_Խաշած ձու 4 հատ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
_Բանջարեղենը մանր կտրատել, ձուն՝ խորանարդներով, կանաչին մանր կտրատել։
_Խառնել բոլոր բաղադրիչները, որոնք ևս պետք է կտրատել խորանարդներով, համեմել թթվասերով, աղով և պղպեղով ըստ ճաշակի։
_Եթե դուք չեք սիրում թթվասերով սոուսներ, կարող եք ավելացնել մայոնեզ կամ բուսական յուղ և քացախ, կարելի է նաև օգտագործել խնձոր:

Աղցանին պետք չի խառնել քաղցր պղպեղ և թարմ լոլիկ: Գուրմանների համար կարող եք նաև մի քանի կտոր կոշտ պանիր ավելացնել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 նոր գարնանային թարմ աղցաններ







