Այսօր առաջարկում ենք պատրաստել Առաջին ձյուն անվամբ այսպիսի գեղեցիկ աղցան: Այն ունի ոչ միայն օրիգինալ անվանում, այլ նաև հաճելի համ։ Աննկարագրելի է, թե որքան նուրբ, հագեցնող և բուրավետ է այն։
Գերազանց տարբերակ է տոնական սեղանին մատուցելու համար։

Գեղեցիկ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սոխ 1 հատ
_Եփած կարտոֆիլ 2-3 հատ
_Խոզապուխտ կամ հավի փափկամիս 150 գր
_Ձու 4 հատ
_Պանիր 100 գր
_Մայոնեզ՝ շերտերի համար
_Աղ՝ ըստ ճաշակի
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մուգ քնջութ — 1 թեյի գդալ
Մարինադ սոխի համար
_Աղ 0,5 թեյի գդալ
_Շաքարավազ 2 թեյի գդալ
_Քացախ 9% 1 ճաշի գդալ
_Ջուր

Գեղեցիկ աղցան. Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել բարակ շերտերով։
_Տեղափոխել ամանի մեջ, ավելացնել աղ, շաքարավազ, լցնել քացախը, եռման ջուրը, այնքան որ ծածկվի խառնել և թողնել, որ մարինացվի։
_Մատուցման համար նախատեսված ափսեի վրա քսել մայոնեզ, առաջին շերտով շարել խոշոր քերիչով քերած կարտոֆիլը, թեթև աղ և պղպեղ անել։
_Քսել մայոնեզ, ապա դասավորել միսը, որը պետք է կտրատել խորանարդներով։ Դնել կարտոֆիլի վրա և մի քիչ մայոնեզ քսել։
_Այժմ լցնել մարինացված սոխը, ձվերի սպիտակուցները և դեղնուցները բաժանել:
_Պատառաքաղով տրորել դեղնուցը, ավելացնել մայոնեզը, մանանեխը, խառնել։
_Պատրաստի խառնուրդը քսել հաջորդ շերտով։ Պանիրը քերել միջին քերիչով, լցնել դեղնուցների վրա, ընդհանուրը ծածկել մայոնեզով։
_Վերջին շերտով լցնել խոշոր քերիչով քերած սպիտակուցները և զարդարել քնջութով։

Առաջին ձյուն աղցանը հագեցնող է և շատ նուրբ։ Բոլոր հյուրերը հիացած կլինեն այս ուտեստով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







