Օրիգինալ, համեղ գեղեցիկ բուտերբրոդներ պատրաստված տոստ հացով, թարմ բանջարեղենով, սերուցքային պանրով:
Այսպիսի գեղեցիկ ուտեստը ձեզ անպայման դուր կգա։

Գեղեցիկ բուտերբրոդներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տոստ հացի 6 շերտ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Թարմ վարունգ 1 հատ
_Կանաչ սոխ և սամիթ
_Շպրոտի պահածո կես բանկա
_Սերուցքային պանիր 90 գր

Գեղեցիկ բուտերբրոդներ. Պատրաստման եղանակը
_Թարմ և փափուկ տոստ հացը գրտնակով բարակ գրտնակել:
_Յուրաքանչյուրը երկու եռանկյունու նման կտրել և ծալել, ծայրերը չոփիկով ամրացնել։
_Կոնի նման այս ռուլետները ափսեի վրա շարել և 1 րոպեով դնել միկրոալիքային վառարան, որպեսզի չորանան և պահպանեն իրենց ձևը։
_Քաղցր պղպեղը, թարմ վարունգը, կանաչիները, կանաչ սոխը մանր կտրատել։
_Շպրոտը պատառաքաղով խառնել, ավելացնել սերուցքային պանիրը և խառնել մինչև հարթվի և խառնել քաղցր պղպեղի, վարունգի, կանաչ սոխի և սամիթի հետ։
_Այս միջուկով լցոնել ծրարները և դնել մատուցման ափսեի վրա։
_Կարելի է նախապես ափսեն ծածկել սալաթի թարմ տերևներով և վրան դնել սենդվիչները:

Նախուտեստը գեղեցիկ, ոչ ստանդարտ տեսք ունի, ստացվում է համեղ և օրիգինալ, այն անմիջապես նկատվում է բոլոր հյուրերի կողմից և առաջինն է սեղանից անհետանում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ նախաճաշ







