Ներկայացնում ենք ձեզ թեթև, հագեցնող Գետնանուշով աղցանի հետաքրքիր բաղադրատոմս:
Խորհուրդ ենք տալիս մատուցել աղցանը սև հացով և սերուցքային պանրով սենդվիչների հետ:

Գետնանուշով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 300 գր
_Կարմիր կաղամբ 200 գր
_Բոված գետնանուշ 20-30 գր
_Բոված արևածաղիկ 20-30 գր
_Քնջութի սերմեր 20-30 գր
_Կոճապղպեղի արմատ 2-3 սմ
_Սխտոր 2 պճեղ
_Քառորդ կիտրոնի հյութ
_Մայոնեզ 2–3 ճաշի գդալ
_Մուգ քնջութի յուղ 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Մուգ քնջութի յուղ 1 թեյի գդալ

Գետնանուշով աղցան. Պատրաստման եղանակը
_Կաղամբի երկու տեսակները շատ մանր կտրատել՝ հանելով ցողունը, ապա երկար ձողիկները կտրատել 2-3 մասի։
_Մաքրել և մանր կտրատել սխտորն ու կոճապղպեղը, ավելացնել կաղամբին՝ աղի և կիտրոնի հյութի հետ միասին: Ձեռքերով խառնել՝ թեթևակի տրորելով կաղամբը, որպեսզի հյութը դուրս գա։
_Աղցանը հագեցնելու համար պատրաստել սոուս սերմերի և ընկույզի խառնուրդի կեսով, քնջութի յուղով և մայոնեզով, լավ խառնել։
_Այժմ աղցանի վրա լցնել մնացած բաղադրիչների խառնուրդը և մատուցել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







