Առաջարկում եմ փորձել տաք Դդմապուր մոցարելլայով: Այս ապուրը թանձր է, անուշաբույր և հագեցնող։ Մեկ-երկու պտղունց կարրին դրան հետաքրքիր համ կավելացնի:
Նախ պետք է եփել միսը արգանակի համար, ես սովորաբար նման ապուրների համար օգտագործում եմ հավի միս։ Պատրաստի տաք արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, բրինձը, տապակած բանջարեղենը և եփել համեմունքներով և սխտորով մինչև փափկի: Տաք ապուրը ձեռքի բլենդերով հարեք։

Դդմապուր մոցարելլայով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի արգանակ — 1-1,5 լիտր
_Դդում — 300 գրամ
_Կարտոֆիլ — 3 հատ
_Գազար — 1 հատ
_Սոխ — 2-3 հատ
_Սխտոր — 1-2 պճեղ
_Կլոր բրինձ — 50 գրամ
_Աղ – ըստ ճաշակի
_Կարրի – ըստ ճաշակի
_Բուսական յուղ — 2-3 ճաշի գդալ
_Մոցարելլա — 60-80 գրամ
_Կանաչի – ըստ ճաշակի

Դդմապուր մոցարելլայով. Պատրաստման եղանակը
_Հավի արգանակը դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի։
_Սոխն ու գազարը մաքրել, ոչ շատ խոշոր կտրատել, տապակել ձեթի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։
_Կարտոֆիլը մաքրել, կտրատել շերտերով: Լցնել արգանակի մեջ, ավելացնել լվացված և մաքրած բրինձը և եփել:
_Դդմի կեղևն ու սերմերը հեռացնել, կտրել ներքին թելքավոր մասը։ Դդումը կտրատել շերտերով։
_Տապակած բանջարեղենի մեջ ավելացնել դդումը և մի քանի րոպե տապակել ամբողջը։ Վերջում դնել սխտորը, կարող եք չկտրատել, դնել ամբողջությամբ։
_Տապակած բանջարեղենը լցնել ապուրի մեջ, ավելացնել կարրի, և աղ։ Եփել մինչև ամեն ինչ պատրատ լինի, մոտ 20 րոպե:
_Պատրաստի ապուրը խյուսի աստիճան հարել ընկղմվող բլենդերով։

_Ապուրը լցնել ամանների մեջ, ավելացնել մոցարելլան, կանաչիները և բոլորին հրավիրեք ճաշի:
Բարի ախորժակ։
Խորհուրդ. Կլոր բրինձը լավագույնն է նման ապուրների համար, այն արագ եփվում է և հեշտությամբ վերածվում է խյուսի:
Տեսանյութ
Ինչպես եփել դդումով ապուր







