Դդմիկը լոլիկով. Համեղ և օգտակար, ամառվա բույրով պահածո ձմռան համար

Դդմիկը լոլիկով Պահածոներ

Դդմիկը լոլիկով. Համեղ և օգտակար, ամառվա բույրով պահածո ձմռան համար

Մայրիկս վերջապես պարզեց դդմիկով պահածոյի բաղադրատոմսը, որը նա փնտրում էր դեռ 90-ականներից: Ես նույնպես փորձեցի այն և համոզվեցի, որ իհարկե արժե ժամանակ հատկացնել:

Այն պարունակում է ոչ միայն դդմիկի կտորներ և տոմատի մածուկ, այլ նաև բուլղարական պղպեղ, սալոր, կանաչիներ և շատ համեմունքներ: Ի դեպ, բաղադրատոմսում տոմատի մածուկը կարող եք փոխարինել 1,5 կգ թարմ լոլիկով, իսկ համեմը՝ մանանեխի սերմերով: Այդպես լոլիկով դդմիկը կստանա էլ ավելի հետաքրքիր համ:

Դդմիկը լոլիկով

Դդմիկը լոլիկով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 2.5 կգ
  • Սամիթ 0.5 փունջ
  • Մաղադանոս 0.5 փունջ
  • Սոխ 300 գ
  • Գազար 300 գ
  • Սխտոր 1 հատ
  • Չիլի 1 հատ
  • Սալոր 300 գ
  • Բուլղարական պղպեղ 300 գ
  • Սև պղպեղ (հատիկ) 1 թեյի գդալ
  • Համեմի սերմ 1 թեյի գդալ
  • Ջուր 500 մլ
  • Տոմատի մածուկ 150 գ
  • Շաքարավազ 150 մլ
  • Արևածաղկի ձեթ 100 մլ

Դդմիկը լոլիկով

Դդմիկը լոլիկով

Դդմիկը լոլիկով. Պատրաստման եղանակը

  1. Լավ լվանալ և մաքրել բանջարեղենը և հանել սերմերը:
  2. Հեռացնել կորիզները սալորից: Սալորը և բոլոր բանջարեղենները, բացառությամբ դդմիկը՝ աղալ մսաղացով:
  3. Այս միատարր զանգվածի վրա լցնել ջուր: Դրան ավելացնել տոմատի մածուկ, համեմ, պղպեղի հատիկներ: Ավելացնել նաև շաքարը, աղը և արևածաղկի ձեթը:
  4. Կաթսան դնել կրակի վրա: Բանջարեղենային զանգվածը եռացնել:
  5. Եռացնելուց հետո եփել 20 րոպե՝ զգուշորեն խառնելով: Այդ ընթացքում կտրել դդմիկը փոքր խորանարդներով: Կտրատել կանաչիները:
  6. 20 րոպե անց դդմիկը և կանաչիները լցնել կաթսայի մեջ, կրկին խառնել: Եռացնել և եփել 20 րոպե՝ միջին կրակով:
  7. Այժմ պատրաստուկը կարելի է վերցնել կրակից:
  8. Նախապես մանրէազերծել տարաներն ու կափարիչները:
  9. Լոլիկով դդմիկը լցնել բանկաների մեջ:
  10. Փակել դրանք և շրջել գլխիվայր: Թողնել դրանք սառչեն սենյակային ջերմաստիճանում:
  11. Ապա բանկաներն իջեցնել նկուղ կամ պահել դրանք որևէ զով տեղում

Դդմիկը լոլիկով

Այս քանակի մթերքներից ստացվում է 2 հատ լիտրանոց, 2 հատ 700 և 2 հատ 500 գրամանոց բանկա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու ենք դնում

Խնդրում ենք Գնահատեք