Դդմիկը մանանեխով. Համեղ պահածո ձմեռվա համար

դդմիկը մանանեխով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկը մանանեխով. Համեղ պահածո ձմեռվա համար: Ձմռանը մանանեխով պահածոյացված այսպիսի յուրահատուկ և համեղ դդմիկները ոչ մեկին անտարբեր չեն թողնի:

Խրթխրթան և հյութալի դդմիկի պտղամիսը քաղցր և թթու մարինադում`համեմունքներով և սխտորով: Այս պահածոյի համը թարմ է, դեռ տարիների ընթացքում չի հոգնեցրել և անպայման պետք է ունենալ պահոցում կամ մառանում: Այս նոր տարբերակը ձեզ դուր կգա, անպայման փորձեք պատրաստել, վստահ եղեք, որ կստացվի:

դդմիկը մանանեխով

Դդմիկը մանանեխով. Բաղադրությունը.

  • 2 կգ դդմիկ (զուտ քաշ)!
  • 100 մլ քացախ 9%;
  • 100 մլ բուսական յուղ
  • 1,5 ճաշի գդալ աղ (35 գ)
  • 4 ճաշի գդալ շաքար (100 գ)
  • 0,5 գդալ աղացած սեւ պղպեղ
  • 2 թեյի գդալ չոր մանանեխի փոշի (8-10 գ);
  • մի փունջ սամիթ
  • 5 պճեղ սխտոր

դդմիկը մանանեխով

Դդմիկը մանանեխով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Դդմիկը կեղևահան անել և հեռացնել սերմերը, կտրել փոքր խորանարդներով: Եթե վերցրել եք երիտասարդ դդմիկ, ապա կարիք չկա մաքրել, միայն լավ լվանալը բավարար է:
  2. Կտրել սամիթը շատ մանր:
  3. Առանձին ամանի մեջ պատրաստել մարինադը` խառնել աղ, շաքար, բուսական յուղ, քացախ, սև պղպեղ, չոր մանանեխ և մանր կտրատած սամիթ և ճզմած սխտոր:
  4. Լցնել մարինադը դդմիկի վրա, խառնել և մարինացնել դդմիկը մոտ 3 ժամ:
  5. Դդմիկը լցնել բանկաների մեջ, սեղմելով որ լավ տեղավորվի: Հեղուկը հավասարաչափ լցնել բանկայի մեջ:
  6. Կաթսայի ներքևի մասում դնել սրբիչ, բանկաները շարել, ջուր լցրնել մինչև բանկաների եզրից երեք մատ ներքև: Ծածկեք բանկաները կափարիչներով:
  7. Ջրի եռալու պահից սկսած ստերիլիզացրեք բանկաները 0,5 լիտրը` 10 րոպե, 1 լիտրը` 15-20 րոպե:
  8. Այնուհետև զգուշորեն հանել բանկաները կաթսայից, այնպես, որ կափարիչները չհանվեն, և դրանք ամուր փակել հարմարանքով:
  9. Շրջել բանկաները գլխիվայր և փաթաթել, թողնել մինչև լավ սառչի:

դդմիկը մանանեխով

Դդմիկը մանանեխով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք