Դդմիկի թթու. Խրթխրթան այս պահածոն փորձելով բոլորը ցնցված կլինեն համից

Դդմիկի թթու Պահածոներ

Դդմիկի թթու. Նման պահածո դուք հաստատ երբեք չեք տեսել, քանի որ ուտեստի հաջողության կեսը դրա արտաքին տեսքն է:

Իսկ այն, որ պահածոն 100% ցնցող տեսք ունի, կհամոզվեք, երբ պատրաստեք: Վստահեցնում ենք, դուք և ձեր հյուրերը կուրախանաք:

Դուք պարզապես չեք գտնի ավելի գեղեցիկ բաղադրատոմս: Պարզապես մատները հետը կուտեք:

Դդմիկի թթու

Դդմիկի թթու. Անհրաժեշտ բաղադրիչները.

_Դդմիկ 2 կգ

_Դափնու տերև 4 հատ

_Սև պղպեղ 20 հատ

_Գազար 1 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 1 գլուխ

_Սամիթ 1 փունջ

Մարինադ մեկ լիտր ջրի համար

_Շաքար 2 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Քացախ 9% 120 մլ

Դդմիկի թթու

Դդմիկի թթու. Պատրաստման եղանակը

_Նախ, շաքարավազը, աղը լցնել եռացրած ջրի մեջ, ամեն ինչ լավ խառնել և կրկին ջուրը հասցնել եռման: Քացախն ավելացնել եռացող ջրի մեջ: Անջատել կրակն անմիջապես և թող մարինադը սառչի:

_Մաքուր, ստերիլիզացված բանկայի մեջ դնել սամիթ, դափնու տերև, սև պղպեղ, կտրատած սոխ, ավելացնել քերած գազար, և յուրաքանչյուր բանկայի մեջ դնել 2 պճեղ սխտոր:

_Այնուհետև վերցնել դդմիկը և շատ բարակ կտորներ կտրատել, կամ օգտագործել հատուկ քերիչ: Յուրաքանչյուր կտորը ոլորել գլանակի տեսքով, հնարավորինս կիպ լցնել բանկան գլանիկներով: Դրանից հետո բանկան լցնել սառեցված մարինադով, մինչև պռունկը: Մի թեթև ծածկել կափարիչով:

_Կաթսայի մեջ դնել սրբիչ, բանկաները շարել մեջը, ջուրը լցնել այնքան, որ հասնի բանկաների ուսերին: Հասցնել եռման, այդ պահից սկսած եռացնել 5 րոպե:

_Այնուհետև բանկաները հանել կաթսայի միջից և ամուր փակել կափարիչները: Շրջել բանկաները գլխիվայր և թող սառչեն սենյակային ջերմաստիճանում, ապա շարել պահեստային տարածքում:

Դդմիկի թթու

Դդմիկի թթուն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք