Դդմիկի խավիար. Ամենահամեղ պահածոն ինչպես մանկության տարիներին

Դդմիկի խավիար Պահածոներ

Շատ համեղ դդմիկի խավիար, որը ստացվում է ճիշտ այնպիսին, ինչ խանութներում էր վաճառվում խորհրդային ժամանակներում՝ թանձր, հարուստ, ախորժելի և լիովին բնական։

Դդմիկի խավիար

Դդմիկի խավիար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 5 կգ

_Սոխ 1 կգ

_Գազար 1 կգ

_Տոմատի մածուկ 4 ճաշի գդալ

_Բուսական յուղ 350 — 400 մլ

_Շաքարավազ 200 գր

_Աղ 100 գր

_Քացախ՝ ցանկության դեպքում 10 մլ յուրաքանչյուր բանկայի համար

_Պղպեղ՝ ըստ ցանկության

Դդմիկի խավիար

Դդմիկի խավիար

Դդմիկի խավիար. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել խորանարդներով, քերել գազարը՝ խոշոր քերիչով կամ նույնպես դանակով կտրատել։

_Կտրել դդմիկը խորանարդներով և լցնել կաթսայի մեջ, ավելացնել բուսայուղը, եփել կափարիչով ծածկված, մինչև դդմիկը փափկի։

_Շոգեխաշել գազարը մինչև կիսաեփ լինի, ապա ավելացնել սոխը և եփել բանջարեղենը։

_Բանջարեղենի վրա լցնել տոմատի մածուկը, խառնել և եփել ևս 10 րոպե։

_Բանջարեղենն ու դդմիկը մանրացնել ընկղմվող բլենդերով։

_Դդմիկի զանգվածը խառնել բանջարեղենի հետ և կարելի է մի քիչ էլ բուսական յուղ ավելացնել, որպեսզի խավիարն ավելի հաճելի համ ստանա։

_Աստիճանաբար ավելացնել շաքարավազն ու աղը, պղպեղը, ավելի ճիշտ կլինի ըստ ճաշակի, պարտադիր չէ ճշգրիտ հետևել բաղադրատոմսին։

_Եփել մարմանդ կրակի վրա՝ 30-40 րոպե։

_Վերջում ավելացնել քացախը, եթե ցանկանաք։

_Խավիարը լցնել ստերիլիզացված և չոր բանկաների մեջ, փակել կափարիչներով:

_Տարաները շրջել, ծածկել սրբիչով և թողնել, որ սառչի։

Դդմիկի խավիար

Խավիարը պահել նկուղում, մառանում կամ պատշգամբում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իմամ բայալդի

Խնդրում ենք Գնահատեք