Դդմիկի մարինադ. Համեղ ու խրթխրթան, ինչպես թթու վարունգը

Դդմիկի մարինադ ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր քիչ մարդիկ են դդմիկի մարինադ պատրաստում, չնայած այն շատ համեղ է՝ թթու վարունգի համով և հարմար է կարտոֆիլի պյուրեի և կոտլետների հետ մատուցելու համար։

Դդմիկի մարինադ

Դդմիկի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ

_Սխտոր 3 պճեղ

_Գազար 3 օղակ

_Լոլիկ 1 հատ

_Սամիթ, ծովաբողկի արմատ և կտորներ

Մարինադի համար անհրաժեշտ է վերցնել

_Ջուր 3 լ

_Աղ 5 ճաշի գդալ

_Շաքարավազ 25 ճաշի գդալ

_Դափնու տերև, պղպեղի հատիկներ, բուրավետ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Քացախ 9% 500 մլ

Դդմիկի մարինադ

Դդմիկի մարինադ. Պատրաստման եղանակը

_Մթերքների չափը 1 լիտրանոց բանկայի համար է:

_Կարող եք վերցնել դդմիկ, ինչպես երիտասարդ, այնպես էլ գերհասունացած, որը պետք է կտրատել բարակ շերտերով:

_Գազարը օղակներով կտրատել, սխտորի և լոլիկի կտորների հետ միասին լցնել բանկաների մեջ, ավելացնել ծովաբողկի արմատի կտորները, համեմունքները և կանաչիները։

_Ավելացնել նաև դդմիկի օղակները:

_Մարինադի համար ջրի մեջ խառնել աղն ու շաքարավազը, դափնու տերևը, պղպեղի հատիկները և բուրավետ պղպեղը, հասցնել եռման աստիճանի, եփել 3 րոպե։

_Ավելացնել քացախը, խառնել և եփել 2 րոպե։

_Լցնել տաք մարինադը բանկաների մեջ, ծածկել կափարիչներով:

_Բանկաները կաթսայի մեջ դնել սրբիչի վրա, տաք ջուրը լցնել, մինչև բանկաների ուսերը։

_Եռալու պահից 5 րոպե մանրէազերծել, կափարիչներով փակել ու շրջել բանկաները, ծածկել, թողնել մինչև սառչի։

Դդմիկի մարինադ

Այսպիսի դդմիկով պահածոն կծու է, բուրավետ, աղի-քաղցր համով, շատ ախորժելի։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք