Դդմիկով աղցան. Կորեական բաղադրատոմսով թեթև խորտիկ

ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկով աղցանը հրաշալի խորտիկ է բոլոր ժամանակների համար, այն պատրաստվում է շատ պարզ և հեշտ։

Սա իսկական հաճույք է, իմ ընտանիքը շատ է սիրում այս աղցանը իր հետաքրքիր համի և անզուգական բույրի համար։

Դդմիկով աղցան

Դդմիկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Երիտասարդ դդմիկ 2,5 կգ

_Սոխ 0,5 կգ

_Գազար 0,5 կգ

_Կարմիր պղպեղ 5 հատ

_Սխտոր 200 գր

_Մաղադանոս, սամիթ՝ ըստ ճաշակի

Մարինադ

_Բուսական յուղ 1 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Քացախ 9% 150 մլ

_Աղ 2 ճաշի գդալ

_Կորեական գազարի համար համեմունքների տուփ

Դդմիկով աղցան

Դդմիկով աղցան. Պատրաստման եղանակը

_Սկզբում կպատրաստել մարինադը, դրա համար խառնել բուսական յուղը, շաքարավազը, մեջը լցնել քացախը, ավելացնել աղ և կորեական գազարի համեմունքը:

_Ամեն ինչ մանրակրկիտ խառնել։

_Կորեական գազարի քերիչով քերել գազարը, օղակներով կտրատել երիտասարդ դդմիկը։

_Սոխն ու պղպեղը կտրատել միջին չափի շերտերով։ Հաջորդիվ ավելացնել ճզմիչով ճզմած սխտորը։

_Բանջարեղենի վրա լցնել պատրաստված մարինադը և ամեն ինչ խառնել։

_Թողնել մնա 3-4 ժամ, որպեսզի լավ մարինացվի։

_Երբ ժամանակն անցնի, խորտիկը շարել բանկաների մեջ և մանրէազերծել։

_1 լիտրանոց բանկաները պետք է ստերիլիզացնել 30 րոպե, իսկ կես լիտր տարաները 15 րոպե։

_Կափարիչներով փակելուց հետո շարել սառը տեղում։

Դդմիկով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիիկով կոտլետ շատ հեշտ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք