Ջեռոցում թխած Դդմիկով աղցանը յուղոտ չէ, այլ նուրբ թխած։
Պարզապես մատուցեք որպես կծու նախուտեստ կամ կանաչիներով պատրաստեք պարզ, բայց ախորժելի պանիր-սխտորով սոուս: Այդպես շատ համեղ է ստացվում: Սա հիանալի նախուտեստ է տարբեր կողմնակի ուտեստների և մսային ուտեստների համար:

Դդմիկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 2 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի
_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի


Դդմիկով աղցան. Պատրաստման եղանակը
_Դդմիկը օղակաձև կտրատել։
_Աղ անել, խառնել և թողնել 5 րոպե։
_Հանել շերտերը տարայից և չորացնել թղթե սրբիչների վրա:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, վրան շարել դդմիկի օղակները։
_Բուսական յուղ քսել խոզանակով և ցանել պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի։
_Թխել 180 աստիճանով մոտ 10-15 րոպե։
_Հանել ջեռոցից և թողնել սառչի։
_Սի լավ փունջ սամիթ մանր կտրատել
_Սամիթը խառնել միջին քերիչով քերած պանրի հետ և ավելացնել քերած սխտորը։
_Այնուհետև կարելի է ուղղակի դդմիկը խառնել այս զանգվածի հետ և մատուցել:
Կարելի է ավելացնել բուսայուղ կամ մայոնեզ (թթվասեր) և պատրաստել նման թարմ և կծու սոուս դդմիկի համար։

Սոուսի մեջ կարող եք նաև ձեր ճաշակի ցանկացած կանաչի ավելացնել, իսկ կոշտ պանիրը հիանալի փոխարինվում է հալած պանրով: Շատ հետաքրքիր է ստացվում, փորձեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ շատ հեշտ և համեղ







