Դդմիկով աղցանը շատ համեղ է, անպայման փորձեք:
Բուսակերների համար հաճելի ուտեստներ պատրաստելու բաղադրատոմսերը պետք է ընտրել ուշադրությամբ: Դդմիկի նման օգտակար բանջարեղենով նոր ու համեղ նախուտեստներ և աղցաններ փորձեք:
Այժմ առաջարկում ենք փորձել, պատրաստել համեղ և հասարակ աղցան, որը ձմռանը հիանալի կողային ուտեստ կլինի: Չնայած հիմա էլ այն շատ հաճույքով կվայելեք:

Դդմիկով աղցան. Բաղադրությունը
_ջուր — 1 լիտր
_տոմատի մածուկ — 1 բաժակ
_դդմիկ (կարող եք վերցնել և երիտասարդ և արդեն լավ հասունացած պտուղներ) — 1 կգ
_աղ — 1 ճաշի գդալ
_բուլղարական քաղցր պղպեղ — 4 հատ
_սոխ — 9-10 հատ (միջին)
_բուսական յուղ — 1 բաժակ
_գազար — 4 հատ
_լոլիկ — 10 հատ (միջին)
_քացախ 9% — 9 ճաշի գդալ

Դդմիկով աղցան. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
_Դդմիկները մաքրել սերմերից, իսկ եթե վերցրել եք երիտասարդ պտուղներ, ապա դրա կարիքը չի լինի: Կտրատել խորանարդիկներով:
_Լոլիկի մածուկը ջրի մեջ նոսրացնել: Ավելացնել աղ, շաքար և բուսական յուղ:
_Դրա մեջ լցնել դդմիկները, դնել կրակի վրա և եփել մոտ 10 րոպե:
_Մանրացնել գազարը և ավելացնել դդմիկին, եփել ևս 10 րոպե:
_Կտատել սոխը և պղպեղը օղակներով և ավելացնել դդմիկի վրա, կրկին եփել 10 րոպե:
_Եվս 10 րոպե հետո ավելացնել լոլիկը և քացախը:
_10 րոպե եփել ստացված զանգվածը և լցնել այն բանկաների մեջ, որոնք նախապես ստերիլիզացված են:
_Փակել կափարիչով, ծածկել սրբիչով և թողնել մինչև սառչի:
_Այս մթերքներից արդյունքում ստացվում է մի փոքր ավելին, քան 5 լիտր պատրաստի աղցան:
Դդմիկով աղցանը պատրաստ է: Այն կարող եք հանգիստ պահել սենյակային ջերմաստիճանում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետներ








