Դդմիկով աղցան. 15 րոպեում ստացվող անհավանական համեղ նախուտեստ

Դդմիկով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկով աղցանը կարող եք մատուցել ընկույզով որպես տաք կամ սառը աղցան: Սա կարող եք մատուցել նաև որպես բանջարեղենային խորտիկ:

Դդմիկով աղցան

Դդմիկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Սոյայի սոուս 1-2 ճաշի գդալ

_Մեղր 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 1-2 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Կիտրոնի հյութ 2 թեյի գդալ

_Մանրացրած ընկույզ 2 թեյի գդալ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Դդմիկով աղցան

Դդմիկով աղցան. Պատրաստման եղանակը

_Լվանալ դդմիկը և կտրատել շերտերով:

_Աղ անել, թողնել 15 րոպե, որ հյութն արտազատվի։

_Քամել հյութը, լցնել թղթե սրբիչների վրա և լավ մաքրել ավելորդ հեղուկից։

_Մի փոքր բուսայուղ տաքացնել և մարմանդ կրակի վրա տապակել դդմիկը, թողնել հանգստանա:

_Մեղրը խառնել սոյայի սոուսի, կիտրոնի հյութի, բուսական յուղի, մանրացրած սխտորի հետ։

_Խառնել սոուսը և փորձել: Կարող եք ավելացնել նաև այն համեմունքները, որ ձեզ դուր է գալիս:

_Հագեցնել դդմիկը սոուսով, ցանել բլենդերով մանրացված ընկույզ և կանաչիներ:

Դդմիկով աղցան

Հուշում. աղցանը համով և բույրով ավելի վառ դարձնելու համար ավելի լավ է դրանք մի քանի ժամ թողնել սառնարանում՝ ծածկելով աղցանը կափարիչով կամ սննդի թաղանթով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք